Ի՞նչ եղանակ է սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբրի 2–ի գիշերը սպասվում է -1...+1 աստիճան, իսկ ցերեկը կգրանցվի +6...+8 աստիճան տաքություն։