Մանրամասներ են հրապարակվել Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶենքը, որով սպանվել է իրանցի ֆիզիկոս, միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեն, կառավարվել է արբանյակով: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով սպանության Al-Alam հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գիտնականի վրա հարձակման ժամանակ իբր կիրառվել է իսրայելական արտադրության զենք, որը կառավարվել է արբանյակի միջոցով:
Իր հերթին՝ Fars գործակալությունը փոխանցում է, որ Ֆահրիզադեին կրակել են 150մ հեռավորության վրա՝ Nissan մակնիշի ավտոմեքենայում տեղադրված զենքից, որը կառավարվել է դիստանցիոն: Բացի գիտնականը և իր թիկնապահները, դեպքի վայրում այլ անձինք չեն եղել:
Իրանի պաշտպանության նախարարության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ:
Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Երկրի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է գիտնականի սպանությանը Իսրայելի մասնակցության լուրջ ապացույցների մասին: