Միշուստինը զանգել է Փաշինյանին և ասել` ինչու է նիստի ձևաչափը փոխվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար Մոսկվայում, կիրականացվի հեռահար եղանակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Պարոն Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: