Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 - գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը՝  վերացրել է պաշարումը։

1815 – ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչե - Սերովբե Վիչենյանը:

1823 – վախճանվել է ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:

1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:

1859 – վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։

1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայ-հեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։

1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտել Ձորագէսը։

1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։

1960 - վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:

1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։

1985 – վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:

1991 - վախճանվել է  հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

2004- հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել  Իրան–Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը և շահագործման է հանձնել Ագարակ-Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը: 

2006 - Արգենտինայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով ապրիլի 24-֊ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:

2007 - սկսել է գործել Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:

2010 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1609 — Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:

1700 — տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:

1825 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոն:

1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:

1853 – Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

1872 – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:

1874 – ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

1876 — Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:

1912 — արտիստական  «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:

1931 — Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:.

1939 – սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:

1954 — ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոդժեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա արտաերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է հանդիսանում:

1965 – ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:

1982 — թողարկվել է Մայքլ Ջեկսոնի երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:

2009 - վախճանվել է  հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ  և 17-19--րդ դարերի սերբական գրականության պատմագիր:

2013 – վախճանվել է ամերիկացի դերասան՝ Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:

2015 - վախճանվել է  ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»
Ամենադիտված