Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ առաջարկած ուղին միակ ճշմարիտն է, որը թույլ կտա զսպել հակառակորդի ախորժակը․ Սամվել Բաբայանը` Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրատեսորեն գնահատելով մեր երկրի ֆինանսատնտեսական ներկայիս վիճակը՝ կարծում եմ պետք է մեզ մոտ եւ Սփյուռքում օգտագործել երկրի ղեկավարի Ձեր բարձր հեղինակությունը, գերլեգիտիմությունը եւ օր առաջ միջոցներ գտնել՝ անվտանգությանը վերաբերող խնդիրները լուծելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Սամվել Բաբայանից

20 հունիսի, 2018թ.

Հարգելի´ պարոն Փաշինյան,

Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները մեր երկրի համար զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել: Մեր ժողովրդից ու հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանության գործունեությունից է կախված, թե ինչպես մենք կօգտագործենք ընձեռնված հնարավորությունները եւ թե ինչքանով կկարողանանք անշրջելի դարձնել դրական ձեռքբերումները:

Մեր երկրի առաջ ծառացած երկու հիմնական մարտահրավերները ներքին ու արտաքին բնույթի են: Դրանք շաղկապված են ու մեկն առանց մյուսի հնարավոր չէ լուծել: Սոցիալ-տնտեսական կյանքի արմատական փոփոխությունն ու պետության անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում են իրոք հեղափոխական քայլեր: Չպետք է մոռանալ, որ մենք քիչ ժամանակ ունենք ու չենք կարող մեզ թույլ տալ ուրիշ պետությունների շռայլությունը եւ աչքաթող անել կենաց-մահու խնդիրներին առնչվող հարցերի լուծումը: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները չեզոքացվեն կամ փոխեն իրենց բնույթը՝ դառնալով առավել նվազ սպառնալից:

Գնահատելով Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը՝ մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել բացառապես պետական շահով ու քայլեր ձեռնարկել մեր երկրի պաշտպանական ներուժն ավելացնելու ուղղությամբ:

Վերլուծելով եւ գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, անցկացվող զորավարժությունների որակը եւ ռազմական այլ պարամետրերը՝ գալիս եմ այն կարծիքին, որ մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը զգալիորեն զիջում է հակառակորդին եւ գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, եւ հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի մի քանի օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ Արցախի պաշտպանության բանակի: Այս մասին ես զգուշացրել եմ դեռեւս 2013թ.-ին, սակայն ցավոք այն ժամանակ համապատասխան արձագանք չգտավ իմ ահազանգը: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի համար ակնառու դարձավ, թե ինչ էի նկատի ունեցել՝ առաջարկելով գնալ մեր պաշտպանական համակարգի արդիականացման: Հիմա էլ բան չի փոխվել, ավելի ճիշտ փոխվել է այն, որ եթե 2016-ին հակառակորդը դիվերսիոն գործողություն իրականացրեց ու ստացավ իր իսկ համար անակնկալ հաջողություն, ապա սպասվող ռազմական գործընթացները կարող են լայնամասշտաբ բնույթ կրել ու շատ ավելի լուրջ հարված հասցնել մեզ: Պայմանավորված մի շարք գործոններով՝ 2019-ից սկսած կարող է այդ ռազմական գործողությունների մեկնարկը տրվել: Մեր խնդիրը պետք է լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումը, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ ապա մարտը հակառակորդի տարածք տեղափոխելը եւ Ադրբեջանին համակարգային հարված հասցնելը, այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելը:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ խախտվել է ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը մեր ու Ադրբեջանի միջեւ, ինչն էլ մեծացրել է նոր խոշոր պատերազմի հավանականությունը: Պատերազմ, որի ավերածությունների ծավալները, եթե նախապես քայլեր չձեռնարկվեն, կարող են զգալիորեն գերազանցել 90-ականներին արձանագրվածից թե՛ մարդկային կորուստների, թե՛ տնտեսական վնասի առումով: Մեր պետության ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ ու գիտակ մարդկանց խնդիրը, հետեւաբար, պետք է լինի Ադրբեջանի հետ ի վնաս մեզ խախտված հաշվեկշիռը ռազմական ու քաղաքական առումով դրականորեն դեպի մեզ փոխելը:

Ինչ վերաբերում է մեր ու մեր հակառակորդների բանակների վիճակին վերաբերող իմ տեսակետին, ապա այն հիմնված է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության եւ հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ադրբեջանն արդեն ավարտել է մի շարք պետությունների հետ ռազմական պայմանագրերի կյանքի կոչումը՝ արդիական սպառազինության եւ մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ է արձակել, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները: Ադրբեջանն արդեն իրագործել է ռազմաարդյունաբերական ոլորտում իր պլանավորած քայլերը (փամփուշտների, հրթիռների արտադրություն եւ այլն):

Հասկանալով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Իրադրությունը փոխելու համար մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ՝ առավելագույնը 1 տարի: Այդ մեկ տարում մենք պետք է օգտագործենք բանակցային գործընթացը՝ բանակն արդիականացնելու եւ հաշվեկշիռը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու եւ միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական զենքի եւ մարտական տեխնիկայի հետեւյալ տեսակները (տե՛ս կից հավելվածը), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք եւ կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր զոհերի ու վիրավորների, ինչպես նաեւ մեր երկիրը կկանգնեցնի տնտեսական կռախի առաջ:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով եւ ի վիճակի չենք արդիանացանել մեր պաշտպանական համակարգը, ապա ստիպված ենք լինելու գնալ Ադրբեջանի ու միջնորդների կողմից առաջարկվող զիջումների՝ անիմաստ արյունահեղությունից, հսկայական կորուստներից, պետության ու տնտեսության քայքայումից եւ ամբողջական կապիտուլյացիայից խուսափելու համար: Ասելս այն է, որ եթե քայլ չենք անելու, ապա իմաստ չունի կռվելը, միեւնույն է տարածքային առումով մեզ համար արդյունքը բացասական է լինելու՝ գումարած զոհերը: Տվյալ դեպքում քաղաքական զիջումները գոնե զոհերից հնարավորություն կտա խուսափել այդ պահին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ տվյալ կարծիքս պայմանավորված է ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի իրատեսական գնահատմամբ, այլ ոչ թե պարտվողական տրամադրությամբ:  Բայց ամբողջ խնդիրն այն է, որ անգամ քաղաքական զիջումների գնալու դեպքում մենք չենք կարողանալու խուսափել վերը նշածս հեռանկարից: Ադրբեջանը չի հագենալու ձեռքբերածով այնպես, ինչպես մենք չէինք հագենում ու բավարարվում առաջին պատերազմի ժամանակ, քանզի ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ հույս դնել, «խաղաղության պայմանագրերի» ու միջնորդների «ազնիվ խոսքի» վրա՝ առնվազն միամտություն է: Միամտություն է նաեւ խաղաղապահներին ապավինելը: Մեզ հետ ռուսներն ու պարսիկները հաշվի կնստեն ու կդաշնակցեն, եթե մենք մեզանից բան ներկայացնենք: Մնացած դեպքերում ՀԱՊԿ-ը կամ այլ կառույցները ոչ մի բան չեն անելու, առավելեւս որ Արցախի տարածքում ՀԱՊԿ-ը նույնիսկ ֆորմալ պարտավորություն չունի:

Ինչ մնում է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք սուբյեկտայնությունը վերականգնելուն, ապա Ձեր հնչեցրած գաղափարը ճիշտ է, բայց որպեսզի այն կյանքի կոչվի՝ պետք է փոխել ռազմաքաղաքական հաշվեկշիռը, այլապես Ադրբեջանը հնարավորություն կստանա վիժեցնել բանակցային գործընթացը եւ Հայաստանի «ապակառուցողականությունը» պատճառ բերելով՝ անցնել հարձակման նախքան հաշվեկշռի փոփոխությունը:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ զսպել հակառակորդի ախորժակն ու ստիպել նրան խուսափել նոր լայնամասշտաբ ռազմագործողությունից, իսկ եթե այդուհանդերձ հնարավոր չլինի խուսափել բախումից, ապա մենք կկարողանանք նվազագույն կորուստներով տանել 100-տակոսանոց ռազմական հաղթանակ եւ հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռքբերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը:

Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը եւ չի պահանջում մասշտաբային զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի եւ հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաեւ ձեռնամուխ լինել Արցախի Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների եւ փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` Հայոց բանակի արդիականացման եւ արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության եւ պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100 տոկոսով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայության կարիքը կարող է չլինել:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն սեփական կարիերային խնդիրների հետ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատականով, անվտանգությանն առնչվող մտահոգությամբ ու պետական շահով:

Իրատեսորեն գնահատելով մեր երկրի ֆինանսատնտեսական ներկայիս վիճակը՝ կարծում եմ պետք է մեզ մոտ եւ Սփյուռքում օգտագործել երկրի ղեկավարի Ձեր բարձր հեղինակությունը, գերլեգիտիմությունը եւ օր առաջ միջոցներ գտնել՝ անվտանգությանը վերաբերող խնդիրները լուծելու համար: Ձգձգումն ու իրավիճակի ոչ սթափ գնահատումը կարող է հանգեցնել ազգային աղետի: Ըստ այդմ՝ հեղափոխական էյֆորիան ու արդյունքները պետք է կոնկրետ հետեւանքների վերածել: Հակառակ դեպքում պարտվելու ենք բոլորս: Իսկ ես համոզված եմ, որ մենք դատապարտված ենք հաղթանակի եւ լավատես եմ:

Համոզված եմ, որ ամբողջությամբ ընկալում եք ստեղծված իրավիճակի լրջությունը եւ ապավինում եմ Ձեր քաղաքական ողջամտությանը»։

«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»
Ամենադիտված