Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (նոյեմբերի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Տեղեկատվության համաշխարհային օր,Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան կայսրությունյում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.) Հենրի Մորգենթաունը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:

1903 - վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:

1904 – ծնվել է  դերասանուհի Արուս Ասրյանը:

1906 – ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սոս Ալիխանյանը:

1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:

1912 - ծնվել է խորհրդային կուսակցական և պետական աշխատող Հրաչյա Մարգարյանը:

-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:

1920 - սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:

1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:

1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը:

1952 - ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը:

1966 – վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:

1913 – վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։

1990 - վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1991 - Ադրբեջանի ազգային ժողովն ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը լուծարելու և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին որոշում:

2004 - Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռը այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:

2008 - երեկոյան Եռաբլուր են այցելել շուրջ երկու տասնյակ ոստիկաններ և առգրավել այնտեղ եռօրյա նախազգուշական հացադուլ սկսած Ղարաբաղյան պատերազմի վետերանների երկու վրանները:

2009 - կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, նախնական տվյալներով խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

2012 - «Նաիրիտ»-ի աշխատողներ իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի առջև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1394 — Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:

1504 — վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:

1607 — ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով անվանված է Հարվարդի հանրահայտ համալսարանը:

1812 – սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը ֆրանս-ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1894 - ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները, որը հանդիսանում է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:

1909 – ծնվել է ֆրանսիացի ռումին ազգության դրամատուրգ Էժեն Իոնեսկոն:

1917 – ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։

1926 - վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:

1939 — տեղի է ունեցել Մայնիլյան դիպվածքը՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:

1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թերները:

1941 — վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլյան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:

1942 – տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։

1959 — Ստալինգրադի ալյումինի գործարանը (ներկայիս Վոլգոգրադի ալյումինի գործարան) տվել է իր առաջին արտադրանքը:

1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:

1963 – վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:

1976 — Նյու-Մեքսիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:

1981- վախճանվել է նիդերլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:

1994 – Ջոհար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ են իրականացրել, ինչը կանխվել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։

2003 — գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ավիալայները իրականացրել է իր վերջին թռիչքը:

2009 — սկսել է հերարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:

2018 - վախճանվել է իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված