Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չպայքարենք, Ադրբեջանին ենք տալու նաև Սարսանգի ջրամբարը, Գանձասարը, Դրմբոնը, Քոլատակը... Ալվինա Աղաբաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք: Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին: Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե ավելին, որովհետև միայն Քաշաթաղի շրջանում, որն ըստ ցուցակի՝ ներկայացված էր 52 համայնքի տեսքով, 100-ից ավելի բնակավայր կա՝ գյուղ և քաղաք: Այնտեղ մի քանիսը չենք ներառել ցուցակում, որոնք փաստացի այս պահի դրությամբ բնակչություն չունեին: Այսինքն՝ եթե անգամ այդ կարգավիճակում՝ որպես բնակավայր դա էլ ներառեինք, 181-ից ավելի կլիներ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները, որոնք պետք է իրականացնեին և ապահովեին համաձայնագրով Ադրբեջանին տրվող տարածքների գործընթացը, փաստացի դա չեն անում. «Արցախի այդ շրջանների բնակիչները ոչ միայն անպաշտպան են դարձել, նաև անտեղյակ են, թե որ բնակավայրն է հանձնվում: Վազգենաշեն գյուղի դեպքը վառ օրինակ է, երբ մարդիկ անտեղյակ իրենց տանն էին, բայց դուրս եկան, և ադրբեջանցիները կանգնած էին բակում: Նման իրավիճակում այսօր էլի գյուղեր կան, որոնք կարող են հայտնվել: Նույն այս ցուցակում ներառված Ակնաբերդ գյուղի բնակիչներին այսօր ոչ մի ինֆորմացիա չի փոխանցվում՝ ի վերջո, այդ գյուղը տալո՞ւ են, թե՞ ոչ: Այսինքն՝ մինչև վաղը մարդիկ չգիտեն՝ դո՞ւրս են գալու, թե՞ շարունակելու են այդտեղ ապրել: Ակնաբերդ և Չարեքթար գյուղերը երբևէ Քելբաջարի շրջանում չեն եղել, խորհրդային տարիներին մաս են կազմել ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի:

Հիմա ինչո՞ւ են հայտնվել այդ ցուցակում, և ի՞նչ կարելի է անել: 90-ականների արցախյան ազատամարտի ժամանակ, երբ մենք ազատագրեցինք Քելբաջարի շրջանը՝ պատմական Ծար գավառը, և հետո այդ տարածքի վրա կազմավորեցինք Շահումյանի շրջանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ հայկական կողմը Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Չարեքթարը և Ակնաբերդը, ներառել է Շահումյանի շրջանի մեջ: 1991թ. նոյեմբերի 26-ին, երբ Արցախն արդեն անկախացել էր, Ադրբեջանը որոշում է ընդունում լուծարել ԼՂԻՄ-ը: Չնայած՝ այդ որոշումը ԽՍՀՄ սահմանադրական կոմիտեն հակասահմանադրական ճանաչեց, ամեն դեպքում Ադրբեջանը մարզի լուծարումից հետո հետաքրքիր վարչատարածքային բաժանում արեց և ԼՂԻՄ-ի մի շարք գյուղեր և տարածքներ ներառեց արտալղիմյան շրջանների մեջ: Այդ բաժանման արդյունքում Մարտակերտի գրեթե կեսը միացվեց Քելբաջարի շրջանին»:

Ալվինա Աղաբաբյանն ընդգծեց՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետում կարևոր ձևակերպում կա՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը. «Ընդամենը 6-7 բառ, բայց մեջը բազմաթիվ ականներ կան. ականներ ամբողջ հայտարարության տեքստում կան, բայց անգամ այս մի քանի բառի մեջ դրանք մեկը չեն, երկուսը չեն: Նախ այն, որ մենք ֆիքսում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում, այսինքն՝ մենք Հայաստանի Հանրապետությանը ճանաչում ենք օկուպանտ և դրանով հիմք ենք տալիս Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երբ մենք ասում ենք՝ վերադարձնում է՝ անուղղակիորեն ընդունում ենք փաստը, որ մենք պահել ենք ուրիշինը, որովհետև քոնը դու չես վերադարձնում, տալիս ես: Եվ բացի այդ՝ այս ձևակերպումը՝ Քելբաջարի շրջան, ի՞նչ ասել է՝ Քելբաջարի շրջան, այստեղ հստակ չկա: Ադրբեջանն ուզում է և ուզելու է մեծ Քելբաջարի շրջանը, որն ինքը ստեղծել է 1991թ. նոյեմբերի 26-ից հետո, որում ինքը ներառել էր Մարտակերտի շրջանի գրեթե կեսը:

Երբ մեր՝ վարչապետի աթոռին նստած անձնավորությունը հանձնառություն է վերցնում վերադարձնել Քելբաջարի շրջանը, գուցե չիմացության, գուցե շատ լավ էլ իմացության արդյունքում փաստացի ոչ թե հին Քելբաջարի շրջանն է տալիս թշնամուն, այլ տալիս է Շահումյանի ամբողջ շրջանը: Այդ տրամաբանությամբ Ակնաբերդն ու Չարեքթարը փաստացի ներառված են այս կառավարության որոշման ցուցակում և տրվելու են»:

Նա խոսեց նաև այդ տարածքների կորստից հետո սպասվող վտանգների մասին. «Չարեքթարը երեկվա դրությամբ արդեն դատարկվում էր, բնակիչներն այրել էին իրենց տները և պատրաստվում էին հայրենի գյուղը լքել: Ակնաբերդի պարագայում պատկերը շատ ավելի վտանգավոր է լինելու, եթե մեր կողմը այն տա, նվիրի, հանձնի թշնամուն: Ակնաբերդը գտնվում է Սարսանգի հյուսիսային ափին, և եթե այդ գյուղը տրվեց թշնամուն, դա նշանակում է՝ շղթայական ռեակցիայով մի շարք գյուղեր ևս պետք է տրվեն նրան՝ Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ, այսինքն՝ այդ ամենը տալով՝ մենք տալիս ենք նաև Սարսանգի ջրամբարը:

Մենք նաև մեծ վտանգի տակ ենք դնում Մարտակերտի շրջանը: Հիմա հնարավորություն կա սա կանխելու, բայց դրանով մի քիչ գրագետ մարդ պետք է զբաղվի: Եթե վարչապետի աթոռին գամված անձը թույլ է տվել հայտարարության մեջ նման ձևակերպումներ, իսկ մենք գիտենք, որ դրանք կազմվել են իր և Ալիևի անմիջական մասնակցությամբ, եթե ոչ՝ անմիջապես իրենց կողմից, այսինքն՝ ինքը իմացել է՝ ինչ թուղթ է ստորագրվում, ինչ ձևակերպումներ կան, և եթե դա իմանալով՝ արել է, ուրեմն՝ ինքը և իր թիմը դրանք կանխել չեն կարող: Եթե մենք ունենանք բանակցող կամ իշխանություն, որը տեղյակ է այս բոլոր նրբություններին, գիտի՝ Արցախը որն է, Արցախի բնակավայրերը որոնք են, ինձ թվում է՝ իրատեսական է, որ այդ հարցը լուծում կստանա: Ընդամենը պետք է հստակեցնել՝ ինչ ասել է՝ Քելբաջարի շրջան, և ինչ Քելբաջարի շրջան ենք մենք տալիս թշնամուն: Եթե դա հստակեցվեց, պարզ է լինում, որ նույն Ակնաբերդը Մարտակերտի շրջանի մաս է կազմում, և, բնականաբար, հանձնվելիք գյուղերի և բնակավայրերի ցուցակում չի կարող լինել»:

Ալվինա Աղաբաբյանը ցուցադրեց 1991թ. նոյեմբերի 26-ից հետո Ադրբեջանի ձևավորած Քելբաջարի շրջանի քարտեզը.

«Մարտակերտյան հատվածը նրանք ներառել են Քելբաջարի շրջանի մեջ, եթե մենք չենք պայքարում և որոշակի հստակություն չենք մտցնում եռակողմ հայտարարության մեջ՝ ինչ ասել է՝ Քելբաջարի շրջան, մենք, ստացվում է, հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին՝ պահանջելու այս ամբողջ հատվածը, որում ներառված է Գանձասարը, Վանք գյուղը, Դրմբոնը, Քոլատակը: Այս դեպքում խոսել Մարտակերտը պահելու մասին՝ լրիվ անիմաստ է դառնում»:

Մանրամասները՝  տեսանյութում

Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»
Ամենադիտված