Նշվել են գրիպի և կորոնավիրուսի տարբերակիչ ախտանշանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsevastopol.su-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն, ի տարբերություն գրիպի, կորոնավիրուսով վարակումը կարող է լրացուցիչ առաջացնել համի և հոտի զգացողության կորուստ, ինչպես նաև շնչառություն դժվարացում և ջերմություն:
Կազմակերպության տվյալներով COVID-19-ը և գրիպը նմանատիպ ախտանիշներ ունեն. հազ, քթից արտադրություն, կոկորդի ցավ, ջերմություն, հոգնածություն զգացում: ԱՀԿ-ում նշում են, որ կորոնավիրուսային վարակը երբեմն «տալիս է» ախտանշաններ, ինչպիսիք են համի և հոտառության կորուստը, շնչառության դժվարացումը: Հիվանդության ծանր ընթացքի ժամանակ հայտնվում են շնչառության դժվարացումը, ախորժակի կորուստը, անընդհատ ցավը կամ ճնշման զգացումը կրծքավանդակում, 38 աստիճանից բարձր ջերմությունը և գիտակցության խառնվածությունը:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծանր ախտանշաններով մարդկանց անհապաղ դիմել բժշկական օգնության: Նույնիսկ COVID-19-ի մեղմ ախտանշանների դեպքում, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, տարեցները, հինգ տարեկանից փոքր երեխաները և հղիները պետք է դիմեն բժշկական օգնության:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը