Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խլացած ձայների ու խեղդող սև ժապավենների քաղաքի առավոտը. որտե՞ղ սխալվեցինք, ե՞րբ թելը կտրվեց․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Առավոտները մարդիկ երեխայի են նման: Առավոտը մարդու մանկությունն է և իրականությունը չընդունելու վաղորդյան այդ վայրկյանները մեզ դարձնում են Երեխաների երկրի քաղաքացի»: Վանո Սիրադեղյանի տողերն են՝ «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գրքի նույնանուն պատմվածքից, որն այս օրերին հիշելու, կրկին վերընթերցելու առիթները շատ էին, եթե չհաշվենք միայն ցավի վրայից ձեռքը հետ տանելու հրամայականը: Բայց առավոտ էր, ու հենց առավոտվա մասին տողերն էին մտքումս, երբ որոշեցի սովորության համաձայն քայլել դեպի մոտակա այգի։ Իրականությունը չընդունելու առավոտներից մեկն էր:

Ավելի շուտ, մի կերպ ընդունելու ու նոյեմբերի 20-ին սեպտեմբերի 27-ից առաջ ունեցած ապրելակերպին քիչքիչ վերադառնալու առավոտը, որովհետև բոլորս իրար ուժեղ ու պինդ լինելու խորհուրդ ենք տալիս: Ասում ենք՝ պետք է շարունակենք ապրել, սովորել, աշխատել, ավելի լավը դառնալ: Նաև լավ երկիր սարքելու խոստում ենք տալիս՝ արժանի լինելու նրանց, ովքեր ավելի բարձրում մնացին... Ճիշտ ենք անում, որովհետև այլընտրանքը չունենք: Իսկ այգի հասնելու ճանապարհը թեպետ կարճ էր, բայց արդեն մի քանի սև ժապավենի էի հանդիպել: Ամեն մեկը մի տան լույս, ամեն մեկի մեջ չիրականացած երազանքներ, կիսատ թողած կյանք, ուսում, չասված բառեր, մենակ մնացած կին ու երեխա, սիրելի աղջիկ, որն այդպես էլ չհասցրեց լսել սիրո խոստովանությունը:

Սև ժապավենները շնչահեղձ են անում, խեղդում են քեզ հենց այն իրականության մեջ, որը չընդունելու համար էիր ճամփա ընկել: Քայլերս դանդաղում են, բայց փորձում եմ հասնել այգի՝ ինքս ինձ համոզելով ու հիշելով այլընտրանք չունենալու մասին: Պատերազմից առաջ հաճախ էի գալիս այստեղ առավոտյան մտքերս իմի բերելու ու մարզվելու համար: Բայց ինձ համար ժամանակը հենց այստեղ էր կանգ առել, որովհետև սեպտեմբերի 27-ի առավոտյան հենց այստեղ լսեցի պատերազմի բոթը, որից հետո մեր վազքուղին կիսատ մնաց… Շատերի վազքուղին էլ փոխվեց, ու կիսատ մնաց կյանքի վազքուղին: Ի վերջո, հասա, բայց չկարողացա առաջ գնալ: Գրեթե սեպտեմբերի 27-ի առավոտյան ունեցած նույն զգացողությունն էր, թեպետ այն ժամանակ վազում էինք, իսկ հիմա՝ հազիվ քայլում… 4-րդ ժապավենը հենց այգու կողքին էր՝ մանկության տարիների ընկերոջ անունով:

Եվ քանի քանիսս ենք մտածել մանկության տարիների կռիվները մի քանի անգամ նորից վերապրելու, բայց ոչ մի կերպ իրական կռվում նրանց չկորցնելու մասին: Մենք շատ մեծ կորուստ ու բեռ ունենք մեր ուսերին: Նաև մեծ համազգային ցավ ունենք, որտեղ յուրաքանչյուր կորուստ ցավի իր չափաբաժինն ունի: Չենք կարող համեմատել անհետ կորածի հարազատի ցավը զոհված զինվորի ծնողների ցավի հետ, որը, որքան էլ տարօրինակ լինի, Աստծուց շնորհակալ է լինում, որ գտել է որդու դին, կամ որ որդին գերի չի ընկել։ Սարսափելի իրականություն՝ չխենթանալու հրամայականով: Երևանում ապրողի ու, օրինակ՝ Հադրութում կամ Շուշիում իր ամբողջ կյանքն անցկացրածի ցավն էլ համեմատելի չէ: Անգամ հադրութցու ցավը համեմատելի չէ այն արցախցու ցավի հետ, որի տունը մեզ մնացած, նախնական տվյալներով, շուրջ 3000 քկմ-ի մեջ է, բայց որ ամենևին չի ուրախացել գնդակոծություններն արհամարհած լավ բերքի լուրից: Հավաքելու ցանկություն էլ չկա:

Ավելի մեծ հարցի առաջ է՝ այսքանից հետո որտե՞ղ կառուցել, որտե՞ղ տեսնել երեխաների ապագան, որովհետև նույն շրջանի, բայց ուրիշ գյուղի հարևանը միայն օրերս էր իմացել, որ բնակավայրը լքելու համար մի օր ժամանակ ունի: Թշնամու վերահսկողության տակ անցած գյուղից հարազատի շիրիմը տեղափոխել հասցնողի ցավը այդպես էլ դա չհասցրածի ցավից էլի ուրիշ է: Կարող ենք էլի շարունակել ու խոսել անհամեմատելի ցավերի մասին, բայց այս ամենի՝ այս տարբեր, բայց մեկ ընդհանուր համազգային ցավի մեջ, ամեն դեպքում, կապող մի թել կար, որը չպետք է կտրվեր: Այդ թելը ցավը կիսել անունն ունի, իսկ եթե այդ գիտակցումը չկա, գոնե պետք է փորձել հետ տանել ձեռքերը ցավի վրայից:

Ինչո՞ւ այդ թելը կտրվեց: Թելը կտրվեց, որովհետև մեր մեջ կան մարդիկ, ովքեր համարձակվում են անհամեմատելին համեմատելի դարձնել ու, օրինակ՝ արցախցիներին ասել՝ ձեր գույքի կորուստը համեմատելի չէ կյանքերի կորստի հետ, որովհետև մեր մեջ կան մարդիկ, ովքեր տունն ու հայրենիքը գույք են դարձնում: Որովհետև կան մարդիկ, որոնց համար Ազգային ժողովի բռնակն ավելի կարևոր է այն ֆոնին, երբ կան մարդիկ, ովքեր այլևս հարազատ տան պատշգամբում սուրճ չեն վայելելու: Առհասարակ տուն չեն գնալու, թեպետ մենք մեր սիրելի այգիներ նորից կամ դեռ գնալու հնարավորություն ունենք: Ու այդ տանը ոչ թե սուրճ, այգի, բերք են թողել, այլ թողել են հայրենիք, սիրտ, հոգի, հիշողություններ: Նաև սիրելի հարևաններ կային, որոնցից այսուհետ հեռու են ապրելու: Հիմա կասեք՝ իրենց ցավն էլ է ուրիշ, ճիշտ եք:

Միգուցե կան նաև մարդիկ, ովքեր այսօր խնդիր չեն տեսնում բարձր երաժշտությամբ այն հարսանիքի մեջ, որին զուգահեռ զինվորի հոգեհանգիստ է, բայց, մեկ է, մի հարց կա՝ որտե՞ղ սխալվեցինք, ո՞ր կետից թելը բաց թողեցինք, որովհետև, օրինակ՝ ես պատերազմի ժամանակ հասարակության այլ պատկեր էի տեսել, որն իր տեսակով խլացնում էր այն հատվածին, որի տեսակը պատերազմից հետո ավելի աղմկոտ է, ավելի համարձակ, կարծում է՝ ինքը ճիշտ է, ու այդ ճիշտն ամեն գնով փորձում է առաջ տանել: Խոսքը նաև այն տեսակի մասին է, որը ինֆորմացիոն ցանկացած աղբ է կուլ տալիս՝ անընդհատ սպասելով ատելության նոր չափաբաժնի: Երբեմն անգամ սկսում ես մտածել այդ մարդկանց մասին, որ հանկարծ ատելության հերթական չափաբաժնի չարաշահումից գերդոզավորման վտանգի առաջ չկանգնեն:

Չգիտեմ, որտեղ սխալվեցինք, որտեղ թելը կտրվեց ու բուժումը որտեղ է, բայց պատերազմի ժամանակ այլ պատկեր էի տեսել: Տեսել էի մարդկանց, ովքեր գրկաբաց էին ընդունում ժամանակավորապես, իսկ այսօր արդեն ընդմիշտ Հայաստան վերադարձած արցախցիներին: Տեսել էի տատիկների, որոնք ամբողջ թոշակը «Հայաստան» համահայկական հիմնադրամին էին ուղարկում: Տեսել էի տատիկ-պապիկների, ովքեր տանը եղած դեղերից մեկ տուփ անհրաժեշտը վերցնում, գալիս էին քաղաքի կենտրոն, որ հասցնեն առաջնագիծ ու կացարաններ ուղարկվող հերթական օգնության մեջ իրենց ներդրումն ունենալ: Տեսել էի երեխաների, ովքեր ամեն օր մեր տան դռները թակում ու սկավառակ էին հավաքում: Շենքերի տակ արկղեր էի տեսել, միշտ լիքը քաղցրավենիքով, սնունդով ու հագուստով, որը՝ կարիք ունեցողների, որը՝ զինվորների համար։ Ի վերջո, ամուր թիկունք էի տեսել:

Մարդիկ նույնն են, չեն փոխվում, իրավիճակներն են տարբեր, բայց մի տեղ թելը կտրվեց, ու պատերազմից հետո հակառակը եղավ. հիմա վերը նշված աղմկոտ հատվածն է խլացնում այն պատկերը, իր մեջ կորցնում այն հատվածին, որի ձայնը պատերազմի օրերին շատ ավելի բարձր էր լսվում: Որտե՞ղ թելը կտրվեց, ու մենք ունեցանք տաքսու վարորդ, որը պատրաստ է ճանապարհի կեսից իջեցնել արցախցիներին, ե՞րբ ունեցանք երիտասարդ աղջկա վրաերթն արդարացնողներ, ծննդավայրը շահարկողներ, ծեծը, ջարդն ու ինքնադատաստանն արդարացնողներ ու ատելությամբ սնվողներ: Ինչո՞ւ պետք է այս ամենի մեջ պատերազմի օրերին վարձով տների գները բարձրացնելը հիմա չարյաց փոքրագույնը թվար: Պատերազմի օրերին մարդիկ ամաչում էին ծանր օրվանից հետո սրճարանում սուրճ խմել՝ խուսափելով անցնող-դարձողների հայացքներից, թեպետ ոչ մի վատ բան, կարծում եմ, չէին անում:

Հիմա կան մարդիկ, որ ոչնչից չեն ամաչում՝ չգիտակցելով համազգային ցավի ողջ ծանրությունը: Միգուցե խնդիրը հասարակության առողջ արձագանքն է, որն այնքան են խլացրել, որ տեղ չի հասնում: Ինձ այս ամենի մեջ առավոտն է հուզում: Առավոտը կգա՞: Իհարկե, ցավը չի սպիանա, բայց, երևի, սև ժապավենները չեն շնչահեղձ լինելու պատճառը: Նրանք, իրապես, ավելի բարձրում մնացին: Ովքեր էլ եկան ու որոնց կյանքի վազքուղին շարունակվելու է, էլի ուժեղ են, որովհետև երբ մենք դժվարանում ենք քայլել, իրենք առանց ոտքերի պարում են, որովհետև իրենք ծանր վիրավոր լինելու ժամանակ երգում են, որ երիտասարդ բուժքույրը չհուզվի: Երգում են՝ անկախ նրանից, որ նոր էին ընկեր կորցրել:

Շնչահեղձ լինելու պատճառը թելն էր, երևի, որը կտրվեց: Կգա՞ այն առավոտը, երբ չենք ընդունի այս իրականությունը ու «Երեխաների Երկրի քաղաքացի» կդառնանք, թե՞ տղաներն առանց ոտքերի կպարեն, բայց մեր ոտքերն այդպես էլ առաջ չեն գնա, ու մեր առավելագույնը ոչ թե վազելը, այլ դանդաղ քայլելը կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներ
Ամենադիտված