Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում. դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը Հայաստանի վերջին 100-ամյակի ամենախայտառակ էջն է:

«Սա նույնիսկ ոչ պակաս աղետ է, քան նույնիսկ Ցեղասպանությունը, որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. 2 հայկական պետությունների առկայության պայմաններում, հզորագույն դաշնակցի առկայության պայմաններում, որի հետ 2.5 տարում Նիկոլ Փաշինյանը փչացրեց բոլոր հարաբերությունները, ժղովրդից ծածուկ ստորագրել կապիտուլյացիայի ակտ, անել ամեն ինչ, որպեսզի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում մենք պարտվենք, սա խայտառակություն է: Հողատու Նիկոլը, ուզի թե չուզի, պետք է գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս արհավիրքի միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է. «2.5 տարի ինքը բերել՝ հանգեցրել է սրան: Պատերազմի 44 օրվա ընթացքում էլ խաբել է ժողովրդին, 100 տոկոս սուտ ինֆորմացիա է տվել, որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ նա մինուս անվերջություն է, ինչպես գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է ասել՝ երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը, իսկ 2018թ. սկսած՝ գնել զենքեր, որոնք, էլի Մովսես Հակոբյանի խոսքով՝ չեն կրակել: Ժեշտի կտորներ է առնում, որ սելֆի անի: 950 հազար քառակուսի կիլոմետր այս մարդու պատճառով կորել է»:

Նա ընդգծեց, որ Ալիևը բռնել է Նիկոլ Փաշինյանի վախը. «2.5 տարի շարունակ և նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Ալիևին մի թթու խոսք չի ասում: Նիկոլ Փաշինյանը նախկին, ներկա, հակահեղափոխական, Արցախի հերոսներին, բոլորին ամեն ինչ ասում է, բայց Ալիևին նույնիսկ այսօր ոչ մի բան չի ասում, որովհետև դուխ չունի: Հայաստանին ու հայ ժողովրդին այս խայտառակ իրավիճակին բերած մարդը պետք է հեռանա: Մնում է, որ ի՞նչ անի, որ 6 ամսվա ընթացքում Սյունիքն էլ տա՞: Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն 50 միլիարդի մասին է խոսում, ռեպարացիաների մասին է խոսում: Մեզ կոտորել են՝ քիչ է, կռիվը սկսել են՝ քիչ է, հիմա էլ միջազգային դատարաններում 50 միլիարդի մասին են խոսում, Նիկոլն էլ գնալու է բանակցի, ասի՝ դե, քանի որ 50 միլիարդ չունենք, Զանգեզուրն էլ ենք ձեզ տալի՞ս: Ո՞ր իրավունքով է ինքը գնալու Ալիևի հետ խոսի, Ալիևի հետ ի՞նչ է խոսելու, տեսանք իր խոսացածը»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս հեղինակություն չունի. «Այս մարդը քաղաքական անմեղսունակության, դավադրության և դավաճանության պարզ օրինակ է, ես էլ ո՞նց բացատրեմ: Ասում է՝ նախկիններ. Նախկինների ժամանակ 4 օրում պատերազմ է ավարտվել, ու Ադրբեջանն է մուրացել, 1994թ. զինադադարից չենք հրաժարվել, Հայաստանին ագրեսոր ու կապիտուլյանտ չեն համարել, Վիեննա և Սանկտ Պետերբուրգ ենք Ադրբեջանի ծոծրակին դրել, որն Ալիևն է ստորագրել, և նույն Ալիևն էլ իրենց կառավարության նիստում ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Արցախի անկախությունը: 2016թ. որևէ բնակավայր թուրքերը չեն կարողացել գրավել: Այսօր ի՞նչ ունենք՝ այսօր ունենք 44 օր Նիկոլի և իր ֆեյքաֆերմաների սուտը՝ հաղթում ենք, հաղթում ենք, էն դեպքում, որ թե՛ ռազմական առումով համալրում չի արվել, 2018-20թթ. սխալ զենքեր են առել, և ինչպես Մովսես Հակոբյանն էր նշում՝ 2018 թվականից գնված ոչ մի զենք չի կրակել, էլի Սերժի ժամանակվա զենքերով են խփել այդ «Բայրաքթարները», ԳՇ պետն իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցրել, Պուտինն իրեն առաջարկել է ավելի լավ պայմաններով, չի կանգնեցրել. Ի՞նչ նախկին: Նախկինները Շուշի են ազատագրել, Արցախ են ծաղկեցրել, իսկ ինքը Շուշին դժգույն քաղաք է համարում: Նիկոլ Փաշինյանը ավարտված գործիչ է, կապիտուլյացիա ստորագրած գործիչ է, իր ճակատին գրված է՝ դավաճան, հողատու»:

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանն է տարածքների կորստի և անմեղ զոհերի պատճառը, բայց աներեսի նման գնում և մասնակցում է զոհերի հոգեհանգստի արարողությանը… ես բառ չեմ գտնում: Այս մարդն ավարտված գործիչ է, վաղը ի՞նչ է բանակցելու: Ալիևը նրան ձեռք է առնում, դաշնակից Ռուսաստանի եթերներում բոլորը ձեռք են առնում, մի հատ քաղաքական ուժ չկա իր կողքին, նույնիսկ իր հաճախորդ քաղաքական ուժերը չեն պաշտպանում»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ է տվել Ալիևին՝ պատերազմ սկսելու համար. «Ես հազար անգամ դա ասել եմ: Մեր ժամանակ Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ երեկ Արցախի նախագահը ասում է՝ Ռուսաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, Հայաստան չկա: Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, բայց Նիկոլը զրոյացրել է Հայաստանը: Դրա համար էլ նա Ալիևին ձեռք է տալիս: Ալիևին պետք է մեկը, որին ինչ ասի՝ անի: Նա ծնկի է բերել Նիկոլին, հիմա էլ ուզում է այդ պայմանագրում այնպիսի կետեր մտցնի, որ խելոք կատարի: Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել: Նա քաղաքական իմպոտենցիայի վառ ներկայացուցիչ է: Մնում ես՝ ի՞նչ անես, դու ո՞նց ես բանակցելու, քեզ բանի տեղ դնող չկա: Նախկին մեր ո՞ր ղեկավարի հետ է Ալիևն այդպես անարգանքով խոսել, մեր նախկին ղեկավարները որ միջազգային ասպարեզում խոսում էին, կիսենք նրանց կարծիքը, թե ոչ, ազգային հպարտություն էինք զգում: Իսկ սա վիզը ծուռ դիմավորում է ՌԴ պատվիրակությանը: Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում: Բոլորը, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Էս ի՞նչ ծիծաղելի բան է՝ սպանության փորձ. Ո՞ւմ է պետք՝ քեզ սպանի, դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես: Նիկոլ Փաշինյան, դու օրը մի քանի անգամ քեզ քաղաքական ինքնասպանության ես ենթարկում, մնում ես՝ ի՞նչ անես»:

Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին Բելառուս – Հայաստան ընկերական խաղը ավարտվեց՝ 2-1 հաշվով Բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան վիրավորներ Սուրբ Աննա եկեղեցու բակում խnւլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ․ ՆԳՆԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի nչնչացման մասին Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՈւկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդականՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Կոլագենով սննդային հավելումները բարելավում են մաշկի և հոդերի վիճակը. Scientific ReportsԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելՊեդրին որոշել է չհեռանալ «Բարսելոնայից» Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին
Ամենադիտված