Գիտնականները տարօրինակ հակամարմիններ են հայտնաբերել կորոնավիրուսի նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsevastopol.su-ն գրում է, որ որոշ մարդիկ կարող են ունենալ կորոնավիրուսի նկատմամբ նախկինում ձեռք բերած անընկալության չափաբաժին:
Նման հակամարմիններ են հայտնաբերվել այլ վիրուսային վարակներից բուժվածների հինգ տոկոսի մոտ, չնայած նրանք չեն ունեցել COVID-19: Այդ մասին հայտնել է «Lenta.ru»-ն հղում անելով «Science» գիտական ամսագրի հրապարակումները:
300 մարդու մասնակցությամբ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց մոտ, որոնք ունեցել են սուր շնչառական վարակներ, առաջացել են հակամարմիններ, որոնք արձագանքում են SARS-CoV-2-ին: Ավելին, նրանց պաշտպանիչ հակամարմինները տարբերվում են կորոնավիրուսով վարակվածների հակամարմիններից:
Գիտնականները կարծում են, որ որոշ մարդիկ կարող են ունենալ կորոնավիրուսի նկատմամբ նախկինում ձեռք բերած անընկալության չափաբաժին: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի դեմ նման իմունային պաշտպանության արդյունավետությունը դեռ ապացուցված չէ:
Ավելի վաղ ամերիկյան Դյուկի համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլիսը ենթադրել է, որ մարդիկ, որոնք հիվանդացել են դենգեի տենդով, կարող են անընկալ լինել կորոնավիրուսի նկատմամբ: Այս եզրակացությունն արվել է երկու հիվանդությունների աշխարհագրական տարածվածության ուսումնասիրության արդյունքում: Պարզվել է, որ COVID-19 վարակի ավելի ցածր մակարդակ ունեցող վայրերում բնակիչների շրջանում եղել են դենգեի տենդի ինտենսիվ բռնկումներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը