Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ չգիտեմ՝ ինչի այսպես եղավ․ Շուշիի քաղաքապետ. Aysor.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, այն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

- Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

- Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

- Երբ 1920 թվականներին Շուշին վառվել է, մինչև 1988 թվականը Սովետի կազմի մեջ գտնվող Շուշիում դեռ ավերակներ կային: Ի՞նչ է, այն ժամանակ Սովետը թո՞ւյլ էր, թե՞ Ադրբեջանի ուժը չէր պատում այդ ավերակները վերացնել: Հիմա 30 տարի է անցել: Ճիշտ է, ես 2013 թվականից եմ քաղաքապետ, ու այդ 7 տարիների համար եմ պատասխանատու: Մարդիկ տարեցտարի զարմանք ու հիացմունք էին հայտնում, թե ինչպե՞ս է քաղաքը զարգանում, գեղեցկանում… Ես իմ ելույթներում միշտ նշել եմ, որ Շուշին մեր հպարտությունն է ու միշտ պետք է ծաղկի: Շուշիում ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ապտակում էինք Ադրբեջանի նախագահին, չէ՞ որ իրենց նախագահն իր ամեն խոսքում մուղամ էր երգում մեր քաղաքի համար: Իր գերնպատակներից էր Շուշին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ էլ արել ենք. քաղաքն ասֆալտապատված էր, գազաֆիկացված, լուսավորված, արդեն 24-ժամյա ջրամատակարարում ուներ: Այնինչ, ես հիմա Հայաստանում քաղաքներ եմ տեսնում, որտեղ երեկոյան ջուրն անջատում են: Այն թաղամասերը, որտեղ հնարավոր չէր էլեկտրական լուսավորություն ապահովել, արևային լույսեր ենք գնել, տեղադրել, մութ թաղամաս չենք ունեցել: 37 բարձրահարկ շենք ունեինք, որոնց տանիքները փոխվել էին: Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել էինք… Արցախի նախագահի ընտրության ժամանակ հարց բարձրացրեցի, որ պետք է շենքերի մուտքերը վերանորոգենք, ու դա այս տարի պետք է իրականացնեինք: Ընդհանրապես, այս տարվա համար բավական ծրագրեր ունեինք։ Իհարկե, ներդրումներ էլ են եղել: Ասֆալտապատումն ո՞ւմ հաշվին է եղել, հո ամբողջովին պետության ուժերով չի իրականացվել: Այնպես որ, պետությունն ու ներդրողները համատեղ ուժերով օգնել են մեր քաղաքին: Չգիտեմ՝ ո՞նց են նման հայտարարություններ անում, ես չեմ ընդունում կարծիքը, թե Շուշիում ներդրումներ չեն եղել, ու այն չէր զարգանում: Զբոսաշրջիկն, ով երկրորդ, երրորդ ու ավելի անգամ էր գալիս, ամեն անգամ հիանում էր, ասում ՝ ո՞նց է Շուշին գեղեցկանում: Շուշին օրհնյալ քաղաք էր, ոչ թե դժգույն կամ դժբախտ: Այ հիմա է դժբախտություն, որ մեր Շուշին մեր ձեռքում չի: Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Եթե պատերազմը պետք է կանգներ, ապա գոնե Շուշիի մատույցներում պիտի կանգներ…

- Պարոն Սարգսյան, մենք Շուշիում հոգևոր ու մշակութային ի՞նչ հարստություն թողեցին: Արդյոք պատերազմի ընթացքում, հաշվի առնելով նաև նման ելքը, որևէ բան դուրս բերվե՞ց այնտեղից:

- Շուշիում կար երկու գործող եկեղեցի, հինգ թանգարան (Պատմության, Երկրաբանական, Գորգերի, Կերպարվեստի ու Դրամի թանգարանները): Երկու դպրոց ունեինք, որոնցից մեկը երաժշտական թեքումով էր: Արհեստագործական ուսումնարան ունեինք, այնտեղ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Արտեմ Խաչատրյանի անվան մանկավարժական քոլեջը, գորգագործականը… Այս բոլորը գործող հաստատություններ էին։ Կոնկրետ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նրանք Շուշի կհասնեն, վստահ էի, որ դրանց ջարդը Շուշիի ու Քարինտակի մատույցներում կավարտվի: Ոչինչ դուրս չենք բերել, այդ թվում՝ անձնական ունեցավածքը: Այնտեղ երկու կահավորված բնակարան ունեմ, հագուստի խանութ, որը գրեթե հումանիտար սկզբունքով էր աշխատում, 2 ավտոմեքենա։ Ամեն ինչ ոնց կար, այդպես էլ թողել եմ: Ո՞վ էր մտածում, որ Շուշի պետք է հասնեին: Մտքիս ծայրով էլ չի անցել։ Կինս, ով վերջին օրերին Արտաշատում էր, խնդրել էր տնից երեխայի համար մի իր ուղարկել: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ես դա վերցնեմ, շենքից իջնեմ, մնացած ժողովուրդը տեսնի, ի՞նչ կմտածի՝ քաղաքապետը տան ապրանքները տեղափոխո՞ւմ է: Խուճա՞պ եմ տարածելու ժողովրդի մեջ: Ես, ինչպես ասացի, Շուշիից պատահաբար եմ դուրս եկել, ընդամենը իմ զինվորական հագուստով, ոչինչ չեմ հանել:

«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում
Ամենադիտված