Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ նրանք չեն խաղա Հյուսիսային Մակեդոնիայի դեմ
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել Գևորգ Ղազարյանի, Սարգիս Ադամյանի, Անդրե Չալըշըրի և Գրիգոր Մելիքսեթյանի մոտ։ Նրանք բաց են թողնելու այսօր կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի 6-րդ տուրի հանդիպումը։
Կորոնավիրուս է ախտորոշվել նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոնի, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամի մոտ։