Ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում. ԼՂՀ ՊՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱդրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը եւ դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլեւ սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։
Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:
Նման ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար: