Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի թիվ 109 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների միջև՝ աղջկա պատճառով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը  գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Արսեն Մ.-ի գործի դատական քննությունը:

1998 թվականի դեկտեմբերի 15-ին ծնված Արսենը դեպքի պահին՝ 2016 թվականի մայիսի 16-ին, ինչպես նաև դատավճռի հրապարակման պահին 17 տարեկան էր:

Նա մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի պահին ինչպես ամբաստանյալը, այնպես էլ տուժողը Երևանի թիվ 109 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ էին: Դատավճռի հրապարակման պահին ամբաստանյալ Արսեն Մ.-ն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող էր արդեն:

Դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել հետևյալը:

Անչափահաս Արսեն Մ.-ն բնակվում է իր մոր ու նրա ամուսնու հետ, ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է: Արսենի հայրը մահացել է 2007 թվականին:

Ամբաստանյալ Արսենն ու տուժող Հայկը սովորել են նույն ավագ դպրոցի զուգահեռ դասարաններում, մինչև դեպքը միմյանց հետ չեն շփվել:

2016 թվականի մայիսի 16-ին, ժամը 13-ի սահմաններում տուժող Հայկ Մ.-ն Արսենին հանդիպելով՝ հրավիրել է իրենց՝ թիվ 109 ավագ դպրոցի հետնամաս՝ զրուցելու:

Տղաները գնացել են այնտեղ , խոսել են նույն դպրոցում սովորող աղջիկներից մեկի՝ Արուսի (անունը փոխված է) մասին: Խոսակցությանը ներկա են եղել նաև Հայկի համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը, ովքեր չեն միջամտել: Խոսակցության ժամանակ Հայկը բարձրացրել է ձայնը, նրա ու Արսենի միջև վեճ է առաջացել: Հայկն առաջինն է ձեռքով հարվածել Արսենին, ու ծեծկռտուք է սկսվել:

Ներկա գտնվող Դերենիկը մի կողմ է տարել Արսենին, իսկ Ռուբենը հեռացրել է Հայկին: Բայց Հայկը հայհոյանքներ է տվել Արսենի ծնողների, նաև՝ հանգուցյալ հայրիկի հասցեին:

Հայհոյանքները լսելով՝ Արսենը դուրս է պրծել Դերենիկի ձեռքից, մոտեցել է Հայկին ու իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել՝ դիտավորությամբ Հայկի առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած՝ թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած ու աջ նախաբազկի ծակած-կտրած վերքեր:

Արսեն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար: Նա հայտնել է, որ դեպքի օրը դասերն ավարտվելուց հետո Հայկն իրեն կանչել է դպրոցի հետնամաս՝ խոսելու: Ինքը մենակ է եղել, Հայկի հետ են եղել նրա համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը: Վեճն ու կռիվը սկսվել են Հայկի՝ իր հետ բարձր ձայնով խոսելու պատճառով: Այնուհետև Հայկը հայհոյանքներ է տվել, ինչից հետո ինքը նրան հարվածներ է հասցրել դանակով, որը պատահաբար այդ օրը գրպանում էր:

Դեպքից հետո իր ու Հայկի հարաբերությունները չեն փչացել, իրենք միմյանց հետ խնդիրներ չունեն: Դեպքից հետո ինքը սթրես է տարել, ինչի պատճառով չի հիշում մանրամասները: Արսենը նշել է, որ կռվի մյուս մասնակցի ու ներկաների մոտ ինքը դանակ չի տեսել:

Նախաքննության ժամանակ տված լրացուցիչ ցուցմունքում Արսենը հայտնել է, որ իր ու Հայկի խոսակցությունը կապված է եղել իրենց դպրոցի աշակերտուհի Արուսի հետ:

Ինքը «Ֆեյսբուքով» իր համադասարանցի Գուրգենից հետաքրքրվել է Արուսի մասին, քանի որ աղջիկն իրեն դուր էր գալիս: Գուրգենի էջից ինքը հաղորդագրություն է ստացել, որում Արուսը վատ է բնութագրվել: Ինքն ու Գուրգենը հաղորդագրություններով քննարկել են Արուսի թեման: Ինքը Գուրգենից բացի՝ այդ թեմայով ոչ ոքի հետ չի խոսել: Իսկ Գուրգենին դիմել էր այն պատճառով, որ Գուրգենն Արուսի հետ մտերիմ էր: Հետագայում Գուրգենն իրեն վստահեցրել է, որ Արուսին վատ բնութագրող հաղորդագրությունները ինքը չի գրել, այլ ինչ-որ մեկը մուտք է գործել նրա էջ ու հաղորդագրություններ է գրել նրա անունից:

Ինքը Գուրգենից իմացել է, որ նրա էջ մուտք է գործել նաև նրա ընկերուհին, ով ճանաչում էր Արուսին, կարդացել է Արուսին վերաբերող հաղորդագրությունները ու պատմել է Արուսին:

Ըստ Արսենի՝ երբ դպրոցի բակում Հայկը մոտեցել է իրեն ու ասել է, թե ուզում է խոսել Արուսի թեմայով, ինքը համաձայնել է: Խոսակցությունը սկսել է Հայկը, նա հարցրել է, թե ինչո՞ւ է ինքը վատ արտահայտություններ գրել աղջկա հասցեին: Արուսն էր Հայկին պատմել հաղորդագրությունների մասին:

Ինքը ցանկացել է Հայկին բացատրել իրականությունը, բայց Հայկն ընդհատել է իրեն ու ցանկացել է հեռախոսով բացել հաղորդագրությունները: Մինչև հաղորդագրությունները բացելը՝ Հայկը սկսել է բարձր տոնով խոսել, ինքն էլ է ձայնը բարձրացրել: Իրենք սկսել են վիճել: Ինքը մտադրություն չի ունեցել լուրջ վիճելու, ցանկացել է բացատրել իրականությունը, բայց Հայկն իրեն չի լսել: Նա անսպասելի բռունցքով խփել է իր դեմքին: Իրենք սկսել են միմյանց խառը հարվածել: Ռուբենն ու Դերենիկը միջամտել են, իրենց հեռացրել են իրարից: Այդ ժամանակ Հայկը հայհոյել է իր ծնողների հասցեին: Քանի որ իր հայրը մահացած է, ինքը ցավագին է ընդունել հայհոյանքները, դուրս է պրծել Դերենիկի ձեռքից, փորձել է ձեռքերով ու ոտքերով հարվածել Հայկին, ով շարունակում էր հայհոյել: Հայկը նույնպես ազատվել է ընկերոջ ձեռքից, բռունցքներով հարձակվել է իր վրա:

Ինքն ու Հայկը գետնին են ընկել, ինքը՝ ներքևում, Հայկը՝ իր վրա: Մինչև գետնին ընկնելը ինքը դանակը հանել ու մեկ հարված էր հասցրել Հայկի ձախ ձեռքին: Գետնին ընկնելուց հետո, քանի որ Հայկը վերևում էր ու հարվածում էր իրեն, նրանից ազատվելու համար ինքը դանակով հարվածել է նրան: Չի հիշում՝ նրա մարմնի որ մասերին է խփել, երևի խփել է երկու անգամ: Հետո իրենք գետնից վեր են կացել: Հայկն այլևս չէր հայհոյում ու չէր հարձակվում:

Ինքը նկատել է, որ նրա ձեռքից արյուն է գալիս: Ինքը շատ է խառնվել, չի իմացել՝ ինչ անի: Գնացել է դպրոց, որտեղ մուտքի մոտ կանգնած էին փոխտնօրենները: Նրանց ասել է, թե ինչ է արել: Դպրոցում է նկատել, որ իր տաբատի ու շապիկի վրա արյան հետքեր կան: Ջրով մաքրել ու գնացել է տուն:

Պատմել է իր արածի մասին, շորերը փոխել ու երեկոյան ծնողների հետ ներկայացել է ոստիկանություն: Հաջորդ օրը ծնողները դեպքի պահին իր հագին եղած հագուստն ու դանակը ներկայացրել են ոստիկանություն:

Տուժողը հայտնել է, որ իր բուժման ծախսերը հոգացել է Արսենի հայրը, ինքը նրանից որևէ պահանջ չունի, խնդրում է Արսենին պատասխանատվության չենթարկել:

Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Մ.-ի մեղքը՝ տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար:

Դատարանը հաշվի է առել, որ հանցագործության կատարմանը նպաստել է տուժողի հակաբարոյական վարքագիծը՝ հայհոյանքներ տալը, կռիվը նախաձեռնելը:

Արսեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Ուշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ
Ամենադիտված