Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97% ճշտությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տիբեթյան հորոսկոպն աստղագիտության և գուշակության
հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք
է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի
ձեր ապագա կյանքը:

Վառ օդային օձ

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու
անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են
դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով,
այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն
հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են
նայում կյանքին: Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ
մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և
կարող են վիրավորվել անգամ մանրուքներից:
Այս նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը
փետրվարն է:

Կոբրա

Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են,
փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել
ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն
խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ
փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ
մոռանում են իրենք իրենց մասին: Հաջողակ են սիրային
հարաբերություններում:

Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ
հաջողակ ամիսը՝ հունիսը:

Կրակի պահապան

Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
Կրակի պահապաններն օջախի պահապաններ են, նրանք բերում
են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի
մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն թույլ է
տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ:
Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, սակայն
նրանք հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ
պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր
խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:
Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրն առատաձեռնության, բարության և
դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված
մարդկանց համար անծանոթ են դաժանությունը,
անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ
լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական
հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են
համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ
տալ լսել սեփական ինտուիցիային, որը կօգնի կյանքի
ճանապարհ ընտրելիս:
Հաջողակ թվերն են՝ 5, 17, 29:
Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն

Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և
մասսայական միջոցառումները: Տանել չեն կարողանում
հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական
տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում
ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են
ճշմարտությունը, սրա պատճառով էլ հաճախակի հոգնեցնում են
շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող
ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն
այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ
ուշադրություն դարձնել նաև ուրիշներին:

Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6,
18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ

Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝
հավատարիմ են, պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ
ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են
համարում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ
ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց
տալուց, իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։
Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի:
Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:

Լճային կրիա

Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց
ճակատագիրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն
իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և
հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու
խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք չպետք է
մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և
ոչ խորամանկ։

Կաշվե թևնոց

Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց
հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ
մնալու վախի պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ

անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր
ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ
իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։
Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում
ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ
անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված
մտերիմների հետ։
Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23:
Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

Սև Ցուլ

Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի
ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ
պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։
Այս նշանի տակ ծնված մարդիկ ուժեղ են և վստահ իրենց
անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։
Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել
թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն
Սև ցլերը շատ վտանգավոր են։
Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29:
Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:

Նորալուսին

Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն
մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ
ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց
փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է
պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի
է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և
տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը
կլինի ավելի հաճելի և հեշտ։

Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31:
Հաջողակ շրջանն օգոստոսն է:

Շոգ արև

Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք
հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել
յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ
վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ
իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և
զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի
մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և
կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝
եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ
այդ չարաճճի կրակը։
Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26:
Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական


Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։
Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ
մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ
երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։

Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը,
անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային
գործերում այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և
հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։
Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է
հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ
բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։

Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28
թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)
Ամենադիտված