Ի՞նչ է ֆիքսել տեսախցիկը Գորիս-Բերձոր ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսից դեպի Արցախ տանող ճանապարհի աջ կողմում` դաշտում, տեղակայված են ՌԴ զինված ուժերի զորամիավորումները։ Դեպի Արցախ են ուղևորվում ռուսական զինուժին պատկանող զրահամեքենաներն ու «Գրադ» կայանքները։ Ճանապարհին տեղ-տեղ նկատվում են ռուսական բանակի զինվորներ։
Լեռնային Ղարաբաղ մուտք գործող Աղավնոյի անցակետում Արցախի մաքսային ծառայության շենքի գլխին ռուսական դրոշ է ծածանվում։ Բերձորը վերահսկում են ռուսական զինված ուժերը։
Դեպի Շուշի տանող ճանապարհին վերջին անցակետում ռուսական զինուժի ծառայողները արգելում են շարունակել ճանապարհը`պատճառաբանելով, որ վտանգավոր է։