Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլից» ով և ինչպես է արձագանքել եռակողմ համաձայնագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հակամարտության կարգավորմանը ուղղված եռակողմ համաձայնագրի ստորագրելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել նաև վերջինիս հարազատ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Իմքայլական պատգամավորները թեև մինչ այս պահը հրաժարվում են ներկայանալ Խորհրդարան և ընդդիմության պահանջով նիստ անցկանցել, այնուամենայնիվ ստիպված են պատասխանել որոշ տհաճ հարցերի, այն է՝ տեղյակ էին արդյո՞ք որ ստորագրվելու է նման համաձայնագիր և կիսում են արդյո՞ք հակամարտության կարգավորման այս ուղղին: 

Դեռևս կարելի է փաստել, որ պատգամավորների մեծ մասը, ինչպես և սպասվում էր, պարզապես տեղյակ չեն եղել, թե ինչ է պատրաստվում ստորագրել իրենց քաղաքական թիմի լիդերը: Տեղեկանալուց հետո ամենահստակ արձագանքը հետևեց պատգամավոր Վարդան Աթաբեկյանից, ով հայտարարեց, որ դեմ լինելով այս մոտեցմանը, դուրս է գալիս «Իմ քայլը» ֆրակցիայից՝ մնալով անկախ պատգամավոր: 

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը, գրել է. «Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»: 

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից, ինչպես և ստորագրված եռակողմ համաձայնագրին: Հովսեփյանը նաև ներողություն էր խնդրել այդ առիթով: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գտնում է, որ վարչապետի քայլը դավաճանական չէ, փաստաթղթից խուսափել հնարավոր չէր: 

Պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրել է. «Մենք ադրբեջանական բանակի դեմ չէինք պատերազմում, սա արձանագրված փաստ է: Ես այն մարդը չեմ, որ սխալների փնտրտուքը սկսեմ ուրիշից, ես դա սկսում եմ ինքս ինձնից… Գիտեմ, որ հայ ժողովուրդը շատ ծանր հարված է կրել, գիտեմ, որ աշխարհաքաղաքական՝ մեզանից դուրս գործընթացներ են ընթացել, ինչպես և պատմության մեջ բազմաթիվ անգամներ, բայց նաև գիտեմ, որ եթե մենք չպնդանանք, չհավաքենք մեզ՝ քանդվածներիս, ավելի բարդ իրավիճակում կարող ենք հայտնվել: Պատերազմը չի ավարտվել, թուրքը չի դնջացել… Ի վերջո, սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են»: 

Պատգամավոր Մարիա Կարապետյանը այս առիթով գրել է. «Իմ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Վարչապետին անվերապահ է (նշանակում է՝ չունեմ կասկած, միայն՝ ինքնահայեցում), պատասխանատվությունը՝ ընդհանուր, քանի որ ես Ազգային ժողովում կառավարող ուժի պատգամավոր եմ»։ 

«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խմբակցության անունից տարածվող հայտարարությանը ծանոթ չի եղել, մյուս կողմից էլ փաստացի արդարացրել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը: 

Ինչպես տեսնում ենք, իշխող քաղաքական ուժի ներսում անգամ չկա միասնական մոտեցում այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Մի բան ակնհայտ է` հեղափոխության օրերին և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի թիմին միացան պետական մտածողությամբ բազմաթիվ անհատներ, գործիչներ, ովքեր այսօր դեռ հնարավորություն ունեն սերունդների առաջ փրկեն իրենց անունը: Գործընթացը սկսված է… 

Պետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին
Ամենադիտված