Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադիվանքը հնարավոր է պահել՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, կարելի է անել աներևակայելի շատ բաներ ու փրկել բազմաթիվ «դադիվանքեր», մնաց 2 օր․ Միքայել Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով այն ճանապարհները, որոնցով հնարավոր է պահել Քարվաճառի ու Մարտակերտի շրջանների սահմանին գտնվող Դադիվանքը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը

Քանի որ իսկապես հաշված օրեր են մնացել, ապա փորձեմ լինել հնարավորինս պրակտիկ ու լակոնիկ։ Տալիս եմ փոքր օրինակ Դադիվանքի վրա, թե արդյոք հնարավո՞ր է պահել 9-րդ դարի մեր միջնադարյան հրաշքը։

Միանշանակ հայտարարում եմ՝ այո՛։

Հաշվի առնելով, որ Դադիվանքը գտնվում է Մարտակերտի և Քարվաճառի շրջանների սահմանին, ապա հնարավոր է.

1. Պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ և նրանց վերահսկողության դիտակետը դնել Դադիվանքից հետո՝ նրանց վերահսկողության գոտին ընդգրկելով նաև վանական համալիրը։

2. Հիշել, որ դեռ ունենք արտգործնախարարություն և զրուցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ Հիմնավորել վանական համալիր պատմական, մշակութային և հոգևոր նշանակությունը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք բերած պահմանավորվածությունն ամրագրել ռուսաստանյան խաղաղապահների պարտականությունների մեջ։

3. Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, Յունեսկօ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիք Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգացության դիտակետ։

4. Հիշենք, որ դեռ ունենք պաշտպանություն նախարարություն, որի ղեկավարության հիմնական առաքելությունը պիտի լինի ոչ թե հեռուստահարցազրույցներով Նիկոլին պաշտպանելը, այլև մեր հայրենիքը։ ՊՆ-ն և ՊԲ-ն պետք է զորքը վերադարձնեն ու կանգնեցնեն ուղիղ Դադիվանքի մոտ՝ ստիպելով խաղաղապահներին այդտեղ կանգնել։

5. Եվ ամենավերջում՝ դա հնարավոր է անել հենց հիմա նաև ներքին կարգով, ուղղակի պայմանավորվելով ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարի հետ և արդյունքում կանգնեցնելով բոլորին փաստի առաջ։

Սա որպես խորհուրդ ատելության վիժվածքների իշխանությանը և որպես փոքրիկ օրինակ տգետներին, թե ինչ կարելի է անել նույնիսկ հիմա։

Իսկ կարելի է անել աներևակայելի շատ բաներ։ Ու կարելի է փրկել բազմաթիվ «դադիվանքներ»։ Դրա համար մնաց 2 օր։

Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Դադիվանք կկարողանաք պահել»։

Մալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված