Մինչև վերջ վատություն անողը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին օրերին տեղի ուենցող զարգացումները ապացուցեցին, որ այսօր Հայաստանում անառողջ ու գաղջ մթնոլորտ է, քանի որ հանրությունը կորցրել է ադեկվատությունը և գտնվում է իշխանության կողմից պարբերաբար տրվող քարոզչական դեղի հերթական չափաբաժնի ազդեցության տակ, և բառացիորեն չի գիտակցում, որ այլևս գոյություն ունի լրիվ այլ իրողություն։
Փաստացի հայրենիք կորցնելուց, հազարավոր զոհեր ու վիրավորներ տալուց հետո մեր երկրում ոչ մի հրաժարական չկա, ու ավելին՝ երկրի ղեկավարը անամոթաբար փորձում է այս պարագայում ևս մեղավորներ փնտրել, չնայած ամեն ինչ միանշանակ հստակ է ու պարզ։ Եթե անկեղծ՝ պետք է լինեին պատվի ինքնասպանություններ, բայց նույնիսկ հրաժարական չկա։ Ասենք ավելին՝ «Իմ քայլի» 88 պատգամավորներից որևէ մեկը դեռ չի հայտարարել, որ դուրս է գալիս խմբակցությունից, կամ վայր է դնում մանդատը, ու քանի դեռ այս ԱԺ-ն գործում է, ապա քվեարկելու է հասարակության պահանջով։
Սրան հավելենք, որ Արցախի նախագահն ու իր կառավարությունը դեռ կան ու մի հատ էլ հրավերներ են ուղարկում Երևան։ Ամփոփելով փաստենք՝ հայրենիք կորցնելուց, հազարավոր մահերից ու ծանր վիրավորներից հետո, Նիկոլը դեռ շարունակում է որպես հանրային դեմք լինել, պարզապես անհավանական է, ու ոչ միայն լինել, այլև շարունակում է մինչև վերջ վատությունը անել։
Անդրանիկ Կիրակոսյան