Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (նոյեմբերի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր, Ադրբեջան՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 – Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1895 – ծնվել է կինոյի և թատրոնի հայ մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1899 – ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:

1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել էջմիածին:

1923 – ծնվել է  նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:

1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:

1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:

1938 – ծնվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը:

1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:

1946 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:

1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

1981 - հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել և պահանջել է  ֆրանսիայից ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որտեղ պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանի, Հորադիզի և այլ գրավյալ տարածքներից:

2003 - Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։

2005 – վախճանվել է  ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:

2006 - գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, այլապես այն «կարող էր բերել բնապահպանական աղետի»:

2008 - Գալուստ Սահակյանը ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար:

2009 - Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության ևս 5 դեպք, որով   վարակվածների թիվը հասել է 11-ի:

2009 - վախճանվել է  հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:

2010 - Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձերը:

2013 - Հայաստանի Ազգային ժողովը Իշխան Զաքարյանին ընտրել է Վերահսկիչ պալատի նախագահ։

2014 - Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:

1784 — Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:

1833 – ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:

1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը հանդիսացող Օգյուստ Ռոդենը:

1847 — Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը  քլորոֆորմով:

1860 — ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ:

1888 — ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է  «Ինտերնացիոնալը»:

1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:

1906 — բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է  կառավարվող թռիչք աէրոպլանով:

1912 - 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ:

1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:

1923 – ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:

1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերից:

1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:

1933- առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:

1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:

1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:

1939 – ծնվել է սլովակ օպերային երգչուհի, սոպրանո Լուցիա Պոպպը:

1942 – սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:

1948 – ծնվել է Իրանի նախագահՀասան Ռոհանին:

1965 – Մայամիից դուրս գալուց հետո  ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել են  92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:

1970 – Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել են  300 000-500 000 մարդ:

1971 - Վիննիցայում վթարի է ենթարկվել  "Աերոֆլոտի" ԱՆ-24 ինքնաթիռը, զոհվել է 47 մարդ:

1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:

1995 — սերբերը համաձայնվել են սերբերի կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևելյան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:

1999 —ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված