Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ի գիտություն ենք ընդունել համաձայնագիրը և ուսումնասիրում ենք դրա պայմաններն ու հետևանքները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ․

«Անցած գիշեր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից հայտարարություններ արվեցին Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի իրականացման վերաբերյալ: Մենք ի գիտություն ենք ընդունել համաձայնագիրը և ուսումնասիրում ենք դրա պայմաններն ու հետևանքները: Դրանց ազդեցությունը գնահատելու համար պատզաբանումներ ենք ակնկալում:

Մարտերի դադարեցումը կարևոր է: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կողմերը այս պարտավորությունը մի քանի անգամ ստանձնել են, իսկ մենք, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եղել և հավատարիմ ենք մնում ենք այդ առաջնահերթությանը: Ուստի ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կդնի հարձակմանը: Այս համատեքստում Թուրքիային կոչ ենք անում հիմնական առաջնահերթությանը հակասող ոչինչ չձեռնարկել:

Այս դժվարին պահին Ֆրանսիան վերահաստատում է հայ ժողովրդի հետ իր բարեկամությունը` Հայաստանի հետ մեր սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո: Այս ողբերգական պայմաններում կանգնած ենք նրա կողքին: Մասնավորապես, աշխատելու ենք տրամադրել նրան անհրաժեշտ ողջ մարդասիրական աջակցությունը: Տեղահանված բնակչության, և քաղաքներում ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակը լուրջ հումանիտար հետևանքների է հանգեցրել։

Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիան քաղաքացիական հասարակության մեծ թվով նախաձեռնությունների միջոցով մոբիլիզացրել է իր ջանքերը: Ֆրանսիայի իշխանությունները նպաստում են այս նախաձեռնություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը անցած շաբաթվա վերջին ժամանեց Երևան և որը ներառել է վիրաբույժների խմբեր, որոնք մասնագիտացած էին հակամարտությունների տուժածների բուժման մեջ: Առաջիկա օրերին այլ նախաձեռնություններ են ձեռնարկվելու` Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար:

Եվ վերջապես, երեկ հայտարարված զինադադարից հետո, հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը անհրաժեշտություն է: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այս գործընթացի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է առանց հապաղելու վերսկսվեն: Դրանք պետք է նպաստեն վերջին շաբաթների ընթացքում հակամարտության պատճառով տեղահանված մարդկանց վերադարձին և սահմանեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:

 

 

Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին Բելառուս – Հայաստան ընկերական խաղը ավարտվեց՝ 2-1 հաշվով Բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան վիրավորներ Սուրբ Աննա եկեղեցու բակում խnւլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ․ ՆԳՆԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի nչնչացման մասին Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՈւկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդականՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Կոլագենով սննդային հավելումները բարելավում են մաշկի և հոդերի վիճակը. Scientific ReportsԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել
Ամենադիտված