Շուշին գրավել հնարավոր չէր, Շուշին միայն դավաճանաբար հնարավոր էր հանձնել. Փիրուզա Մելիքսեթյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓիրուզա Մելիքսեթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հենց հիմա «Իրատեսի» խմբագրությունում է Արցախից եկած լրագրող Վովա Արզումանյանը: Նա պատմեց, որ Նիկոլն Ալիևին է փոխանցել մեր սրբավայրերը, եկեղեցիները, ՀԷԿ-երը, նախնիների գերեզմանները:
Վովան պատմում է, որ նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլը ծախում էր Շուշին, այն մեր ձեռքում է եղել: Ո՛չ մի ադրբեջանցի այնտեղ չի եղել: Երբ մարդիկ իմացել են պիղծի արածը, զարմացել են, թե հենց հիմա մենք Շուշիի եկեղեցու դիմաց կանգնած ենք, էս ի՜նչ եք անում: Եվ զենքը ձեռքին Շուշին պաշտպանող տղամարդիկ սկսել են ցնցվելով անձայն լաց լինել:
Դեռ ամեն բան կորած չէ: Դեռ կարող ենք ինչ-որ բան փրկել: Ժամանակը շատ կարճ է: Արագ պետք է հեռացնել թաքնված դավաճանին ու կանգնեցնել կործանումը:
Վովան եզրափակում է` Շուշին գրավել հնարավոր չէր, Շուշին միայն դավաճանաբար հնարավոր էր հանձնել, ինչն էլ արեց Էրդողանի փողերով Արցախը ծախելու համար ՀՀ վարչապետի աթոռին դրված խրտվիլակը: