Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ։

 Ռուսական Մի-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից պատահաբար չի խոցվել, և Մոսկվան պետք է կոշտ և կշռադատված պատասխանի դրան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման հայտարարություն արեց ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Նա համոզված է, որ ուղղաթիռը հնարավոր չէ խոցել պատահաբար։ Պատրաստված է եղել այն խոցող շարժական զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև հանդիսատեսը, որոնք այդ ամենը նկարել են համացանցում հայտնված տեսանյութի համար։

«Քանի որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան՝ իր հետախուզական համակարգով, որը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում և հետախուզական այլ միջոցների հասանելիություն ունի, ապա մեր ուղղաթիռին հետևել են Գյումրիից և իմացել են, որ ռազմական շարասյուն է շարժվելու, որին էլ հենց այն ուղեկցում էր։ Սա ծրագրված սադրանք է, որն ավարտվեց ռուս օդաչուների մահով։ Այլ ձևակերպում լինել չի կարող»,-ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ, որ Սիրիայում ռուսական Սու-24 էր խոցել։ Նրա խոսքով՝ ոչ մի փոխհատուցման մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի։ Դա ծրագրված ակցիա էր»,-նշեց Լեոնկովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը, խոցված Մի-4-ը ուղեկցել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ ավտոշարասյունը շարժվում էր Սյունիքում ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 9–ին ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է երկրից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից։ Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տարհանվել է։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:

Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։




Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերինՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո
Ամենադիտված