Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվությունը համակարգված տալու եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղալու խնդիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրության հետ աշխատանքը, նրանց տեղեկատվություն փոխանցելը շատ նուրբ աշխատանք է, ինչպես ասում են՝ ամեն մեկի խելքի բանը չէ։ Այդ է պատճառը, որ լավ հաղորդակցվողները քիչ են։ Հանրությանը տեղեկություն փոխանցելու համար նախ պետք է վստահություն վայելես, մարդկանց համակրանքին արժանանաս։ Հետո պետք է անկեղծ լինես, մի թեթեւ սուտը, սխալը, վրիպակը կարող է փչացնել քո ամբողջ աշխատանքը։ Տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դու մարդկանց «ընտելացնում ես» քեզ եւ ընդմիշտ դառնում պատասխանատու նրանց համար։

Քեզնով սկսվում եւ ավարտվում է մարդկանց օրը, քեզ հավատում են շատերը, նաեւ չարախոսում են շատերը, դու սխալվելու իրավունք չունես, դու ազդում ես մարդկանց հոգեբանության, հույզերի եւ գիտակցության վրա։ Մարդիկ լուրերի իսկությունը սկսում են չափել քեզանով, հայտնի խոսք կա չէ, որ եթե այդ մասին հայտնել են լրատվամիջոցները կամ իքս անձը, ուրեմն ճիշտ է։

Այս ամենը ավելի բարդ է պատերազմի ժամանակ, երբ բոլորը հուզված են, նյարդային, սպասողական։ Մի կողմից՝ էմոցիոնալ ֆոնը, մյուս կողմից՝ տեղեկատվության իսկությունը այն հաղորդողին դնում են վատ իրավիճակի մեջ։

Իսկ ինչպես հայտնել վատ լուրերը, իսկ ինչպես չտխրեցնել, չհիասթափեցնել մարդկանց։
Առաջին հերթին, հատկապես պատերազմի ժամանակ, տեղեկատվություն հաղորդողը պետք է լինի այնքան անկեղծ, որքան դա բխում է երկրի, պետության, հասարակության անվտանգության շահերից։ Չի կարելի վատ լուրերով ազդել բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության վրա։ Այսինքն՝ վերցնել եւ հայտնել ինչ կա չկա՝ ամենեւին ընդունելի չէ, քանի որ նախ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, երկրորդ՝ ռազմական գաղտնիքի խնդիր կա։

Երկրորդ, անհրաժեշտ չափով անկեղծությունը բնավ չի նշանակում, թե պետք է մարդկանց ստել, խաբել, մոլորության մեջ գցել։

Երկիրը փոքր է, տեղեկատվական աղբյուրները, այդ թվում՝ թշնամունը՝ բաց եւ բազմազան, հետեւաբար՝ չստանալով տեղեկատվություն ամբողջ ծավալով սպառողը այն կփնտրի բակում, հարեւանի տանը, թշնամական լրատվամիջոցներում։ Այնպես որ ինֆորմացիոն դաշտը փակելը եւս ծայրահեղ սխալ է։

Նույնքան սխալ է նաեւ ինֆորմացիան խեղաթյուրելը, մանիպուլացնելը, մարդկանց վստահությունը չարաշահելը, քանի որ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա, ստի ոտքն էլ կարճ է։

Երրորդ՝ հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցողը պետք է հասկանա նաեւ, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի սպառիչ, հարցեր չառաջացնող, տարակարծության տեղ չթողնող, համակարգված, մյուս պաշտոնական աղբյուրներին չհակասող։ Ասվածի օրինակը այսօր առաջացած խառնաշփոթն էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստատուսի մեջ գրված Ստեփանակերտի վրա «Շուշիից գրոհող» թշնամու հրոսկախամբերի մասին, քանի որ մինչ այդ եւ այժմ էլ մեզ հայտնել են, որ Շուշին հայկական հսկողության տակ է։ Իսկ դրան հետեւեց նրա խոսնակի գրառումը՝ Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես սառը ցնցուղ էր։

Չորրորդ, բացի տեղեկությունից՝ մեր սիրելի նյուզմեյքերները մեզ կերակրում են նաեւ հույզերով, տրամադրություններով, նրանք մեզ «ստիպում են» հավատալ կամ չհավատալ, սիրել կամ ատել, ընդունել կամ մերժել։ Ինչքան էլ պաթոսը եւ էմոցիոնալ խոսքը այսօր պահանջարկ ունենա, ամեն դեպքում դրա պտուղները եւս քաղել է պետք, հետեւաբար՝ զսպվածությունը եւ ռացիոնալությունը երիցս գերադասելի է էմոցիաների ավելցուկից։

Հինգերորդ՝ պատերազմի ժամանակ խոստումներ տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ եւ անպտուղ գործ է, հետն էլ՝ վտանգավոր, սա վերաբերում է Շուշիի համար մարտը այսօր ավարտելու կանխատեսմանը։ Պատկերացնում եք՝ եթե հանկարծ չավարտվի՝ ինչքան մարդիկ կհիասթափվեն, կտխրեն, հոգեկան տառապանքներ կունենան։

Ինչ վերաբերում է տեղեկատվություն փոխանցողի՝ նաեւ տրամադրություն, զգացմունքներ փոխանցելուն, ասվածի լավագույն ապացույցը լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքն է։ Մարդկանց մեջ այժմ զգացմունքների տարափ է, փնտրում են հարմար սուբյեկտներ դրանք արտահայտելու համար՝ հայհոյելու, անիծելու, ատելու։

Հետեւաբար՝ հանրության մոտ վստահություն վայելող անձինք չպետք է չարաշահեն այս հոգեվիճակը։ Անընդհատ հանրությանը ատելությամբ կերակրելը, հրամցնելը, թե մեր բանակի նկատմամբ ներսում կա թշնամական դիվերսիա, թե կան դավաճան հրամանատարներ, թշնամուն սպասարկող լրատվամիջոցներ, ոչ միայն տվյալ սուբյեկտների դեմ է ուղղվում, այլեւ այն հրամցնողին եւ կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ։ Հիմա կարծես նորաձեւ է դարձել իբրեւ քավության նոխազ լրատվամիջոցներին հայհոյելը, մեր հանրությանը այնքան են կերակրել չորրորդ իշխանության մասին բացասական կարծիքներով, որ անգամ պաշտոնական հաղորդագրությունների տակ ընթերցողները ամենավերջին հայհոյանքներն եւ վիրավորանքներն են զետեղում՝ «դավաճան շներ, սատկելու եք, Ալիեւի ծառաներ» եւ այլն։ Այստեղ է, որ հասկանում ես՝ մարդիկ մեղավոր չեն, նրանց ականջները անընդհատ լցրել են մեդիայի մասին «վատ պատումներով», իսկ քանի որ այժմ հերոսներ եւ հատկապես հակահերոսներ փնտրելու շրջան է, ավելի հարմար սուբյեկտ չկա։ Մեկը պետք է լինի, որի վրա հանրությունը թափի իր զայրութը, ատելությունը։

Զգացմունքների ավելցուկը վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել, երկրպագել նրանց, բայց չպետք է մոռանալ, որ հերոսից հակահերոս դարձնելը կես քայլ է։ Ասվածի վկայությունը այն հիացմունքն է, որ տիրում է համացանցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաի նկատմամբ, քանի որ նա ստանձնել է Շուշիի պաշտպանությունը եւ ղեկավարության գնահատմամբ՝ լավագույնս իրականացնում է իր առաքելությունը։

Մի դրվագ, մի դրվատանք բավարար է, որ հասարակությունը արագ մոռանա Օհանյանի հասցեին նախկինում հնչեցրած մեղադրանքները, ամբաստանյալի կարգավիճակը, չփարատված կասկածները նրա ղեկավարության տարիներին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես այդ ժամանակ էին մոռացել Սեյրան Օհանյան անձին եւ զինվորականին, նրա կատարած բոլոր սխրանքները եւ համընդհանուր մերժում էին, այնպես էլ այժմ են մոռացել նախկին հակակրանքները։

Այնպես որ, զգույշ եղեք մարդկանց հետ խոսելիս, մտածեք, թե ինչ տեղեկատվություն, հույզեր, տրամադրություններ, հոգեվիճակ եք նրանց փոխանցում, դա կարող ա բումերանգի էֆեկտ ունենալ։

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ
Ամենադիտված