Շուշին և Ստեփանակերտը չեն կարող ընկնել առանց դավաճանության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Շուշին և Ստեփանակերտը չեն կարող ընկնել առանց դավաճանության:
Հուսանք դա երբեք տեղի չի ունենա: Բայց եթե մի ինչ-որ անպատկերացնելի սցենարով մի պահ պատկերացնենք դա` ապա անհնար է լինելու դավաճանությունը բացառելը:
Եվ նախկիններին կամ նրանց գործակալներին այդ դավաճանության մեջ մեղադրողները հենց իրենք են լինելու դավաճաններն ու դավաճաններին արդարացնողները: Նախկին հանցավոր ռեժիմը որևէ լծակ այս պատերազմում չունի:
Այս պատերազմն ամբողջությամբ հանդիսանում է այս իշխանության անվերապահ պատասխանատվության առարկան:
Հուսանք անառիկ Շուշին և Ստեփանակերտն անառիկ կմնան և պետական դավաճանություն չի լինի: