Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ առաքելությունը հայրենիքի հերոս դառնալն է, իսկ ձե՞րը». Eurasianet-ի անդրադարձն Արցախում տիրող իրավիճակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող խիստ լարված իրավիճակի ֆոնին լրագրողներն ամբողջ աշխարհից շարունակում են ժամանել Արցախ՝ դեպքի վայրից լուսաբանելու իրադարձությունները։ Արցախ են մեկնել նաև Eurasianet պարբերականի թղթակիցները, որոնք այցելել են Շուշի և Ստեփանակերտ՝ ականատես լինելով ծավալվող իրադարձություններին ու զրուցելով տեղի բնակիչների հետ։

Պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, Մերձավոր Արևելքում և Կովկասում տիրող իրավիճակը ներկայացնող լրագրող Ադիրան Հարթրիքի խոսքով ՝ իրավիճակը Շուշիում վերջին օրերին կտրուկ փոխվել է:

Հարթրիքի խոսքով՝ Շուշիին մոտ գտնվող մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը բոլորովին այլ է։ Չնայած մշտական վտանգին՝ տարբեր տարիքի մեծահասակները զբոսնում էին քաղաքում, գնումներ անում ու այլ գործերով զբաղվում։

Պարբերականի թղթակիցները գիշերակաց են գտել տեղի հյուրանոցներից մեկում, որից հետո որոշել են բարում քննարկել հետագա գործողությունների պլանը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։

«Մենք քննարկում էինք՝ պետք է արդյոք Արցախից դուրս գանք մյուս՝ հյուսիսային ճանապարհով, թե սպասենք մինչ առավոտ և առայժմ շարունակենք մեր աշխատանքը։  Հարևան սեղանի մոտ նստած էր զինվորական համազգեստով հայ տղամարդ, որը ծխախոտ էր ծխում և հետևում մեր խոսակցությանը», - գրում է Հարթրիքը՝ հավելելով, որ իրենք անմիջապես հարցրել են նրա կարծիքը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ եք դրել ձեր առջև։ Սա մեզ համար գոյամարտ է և ձեզ համար շատ կարևոր է այստեղ գտնվելը, որպեսզի կարողանաք ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Իմ առաքելությունը, հուսով եմ, Հայրենիքի հերոս դառնալն է, իսկ որն է ձե՞րը», - պատասխանել է Արթուր անունով տղամարդը՝ նշելով, որ այժմ Արցախում շատ լրագրողներ են աշխատում:

«Ես նրանց համարում եմ իրենց մասնագիտության հերոս։ Եթե դուք մեկնեք, ոչ մեկը չի իմանա, թե ինչ է այստեղ կատարվում։ Դուք պետք է մնաք»,-ասել է տղամարդը։

Հոդվածագրի խոսքով՝ այս զրույցը հարգանքի արժանի էր, սակայն իրենք գիտակցում էին, որ Արթուրն այլ իրականությունում է ապրում։ Հայերն արյունով են վճարել այդ հողում ապրելու համար, և գրեթե յուրաքանչյուր ընտանիք որևէ մեկին կորցրել է պատերազմի հետևանքով, ուստի նրանց համոզմունքներն անսասան են։

Ստեփանակերտում անցկացրած գիշերվա ընթացքում լրագրողներն այցելել են նաև նկուղներից մեկը, որտեղ պատերազմի բռնկումից ի վեր ապաստան են գտել արցախցիները։ Հենց այնտեղ էլ նրանք հանդիպել են քաղաքը լքել հրաժարվող տարեց կանանց, որոնց անկոտրում կամքն էլ առավելագույնս արտացոլել է հայերի սկզբունքները։

«Իմ որդին վիրավորում է ստացել առաջին պատերազմի ժամանակ (1990-ական թվականներին - խմբ.), իսկ թոռս սպանվել է երկրորդ պատերազմում (2016 թվականին)։ Քրոջս որդին է սպանվել… Այս պահին իմ ընտանիքից վեց տղամարդ գտնվում է  առաջնագծում», - պատմել է 70-ամյա մի բնակիչ։

«Լրագրողներն անընդհատ գալիս ու զրուցում են մեզ հետ, սակայն աշխարհը մեզ չի լսում։ Ի՞նչ եք կարծում՝ ձեզ հետ զրուցելը կփրկի՞ մեզ», - նշել է սենյակի մյուս անկյունում գտնվող 84-ամյա Իզաբելան, որից հետո վրդովմունքն ու արցունքն աչքերին հավելել. «Ես միշտ այստեղ եմ ապրել, սա իմ հողն է։ Իմ տունը վնասվել է, ես ոչինչ չունեմ, սակայն ես երբեք չեմ հեռանա»։

Հոդվածագիրը նշում է, որ փողոցներում տպավորություն է ստեղծվում, թե սպասվում է վերջին ու վճռական ճակատամարտը, սակայն տեղի հայերը, ամենայն հավանականությամբ, պայքարելու են մինչև վերջ, քանի որ այս պատերազմը բազմաշերտ դաժանության հիմքի վրա է։

Անդադար հրետակոծվող քաղաքում անցկացրած հերթական ծանր գիշերվանից հետո Հարթրիքը վարորդի հետ որոշում է կայացրել լքել Լեռնային Ղարաբաղն այլընտրանքային հյուսիսային ճանապարհով, մինչդեռ մյուս լրագրողները որոշել են շարունակել իրենց աշխատանքը:

«Երկնքում ադրբեջանական անօդաչուների փնտրտուքներով ու գնդակոծության վախով ուղեկցվող լարված ճանապարհորդությունից հետո մենք ապահով վայրում էինք՝ Հայաստանի Սևանա լճի մոտ։ Ստեփանակերտից ավելի ու ավելի անհանգստացնող լուրեր էինք ստանում. քաղաքի հրետակոծությունն աննախադեպ մասշտաբների էր հասել», - ամփոփել է հոդվածը Հարթրիքը։

Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր
Ամենադիտված