Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱԹՍ-ի հարվածից է ամուսինս զոհվել, բայց այդ դիրքը չեն հանձնել». Գեորգի Մինասյանի այրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում զոհված 41-ամյա մայոր Գեորգի Լյովայի Մինասյանն ունի 2 որդի՝ 13 և 6 տարեկան: Գեորգիի կինը՝ Անուշ Մինասյանը, պատմեց, որ ամուսինը սովորել և ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, երկար տարիներ այնտեղ է ծառայել, այնուհետև 2016 թվականի մարտին տեղափոխվել էր Արցախ:

«Արդեն 4.5 տարի էր, որ Քարվաճառում էր ծառայում, տեղափոխվելուց 1 ամիս հետո ապրիլյան պատերազմը սկսվեց, Թալիշում մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել… Ինքը և իր մի քանի ծառայակից ընկերներ կամավոր էին գնացել Թալիշի կողմ, կարող էին մնալ Քարվաճառում՝ ավելի հանգիստ պայմաններում ծառայեին, բայց… Այն, որ անունը քառօրյա դրեցին՝ քառօրյա չէր, 27 օրից ավելի ինքը եղել է  Թալիշում…»,- պատմեց Անուշը:

Նրա խոսքով՝ չնայած, որ ամուսինը ծառայության մեջ էր, ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զանգում էր տուն, հետաքրքրվում բոլորով.

«Եթե զանգեր՝ երեխաները տանը չլինեին, պարտադիր պետք է իրենց առանձին զանգեր: Գեորգին շատ հոգատար էր, լավ հայր, լավ զավակ… Բոլորի կողմից շատ սիրված էր, բոլորը շատ ափսոսում են, ով լսում է այս լուրը՝ մի ուրիշ ցավ է զգում: Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, զանգեց, ասաց՝ հեռախոսս լիցքավորի, բայց մինչև ժամը 4-ը չէինք կարողանում, քանի որ կապ չկար, փոխանցում չէր լինում անել, բայց զանգել լինում էր, զանգեց ասաց՝ ի՞նչ եղավ, շտապ է պետք, կողքից ձայներ էի լսում՝ խառնաշփոթ էր: Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ին, արդեն լուրերը նայել էի, հարցրեցի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, պատասխանեց՝ ոչ մի բան, հանգիստ եղիր, ամեն ինչ նորմալ է, ասացի՝ հանգիստ չի, ես գիտեմ, ասա, ի՞նչ է այդտեղ կատարվում, ասաց՝ բան չկա, կռիվ-կռիվ ենք խաղում, հետո կզանգեմ, ու անջատեց: Ժամը 12:30 էլ իր մամայի ու քրոջ հետ է խոսել, ու դա վերջին զանգելն է եղել…»:

 

Անուշը նաև պատմեց, որ ավելի ուշ Գեորգիի ծառայակից ընկերները պատմել են, որ թշնամուն չի հաջողվել գրավել իրենց դիրքը հենց Գեորգիի շնորհիվ.

«Ընկերները պատմեցին, որ, երբ վտանգ են զգացել, Գեորգին նորակոչիկներին հետ է ուղարկել՝ թաքստոց, իսկ իրենք կռվել են ու թշնամուն ետ են շպրտել: ԱԹՍ-ի հարվածից է ամուսինս զոհվել, բայց այդ դիրքը չեն հանձնել»:

Գեորգին շատ նպատակներ ուներ, պետք է բնակարան գներ, քանի որ արդեն երկար տարիներ վարձով էին ապրում:

«Սեպտեմբերի 28-ին պետք է դիրքերից իջներ, իրեն պաշտոնի բարձրացում էին տվել, պետք է տեղափոխվեր Հադրութ՝ փոխգնդապետի կոչումով: Ասում էր՝ լավ է լինելու, գալու եմ, երեխեքին ուսման ենք տալու, տուն ենք առնելու, որովհետև արդեն 15 տարի վարձով ենք ապրում: Նպատակը դա էր՝ երեխաների ապագան բարելավեր…»,- ասաց զոհված սպայի այրին:

Գեորգի Մինասյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»
Ամենադիտված