Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱԿ-ի հետ համագործակցությունը վատ նախադեպ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին հարցին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեվոն Զուրաբյանը հակիրճ նշել է, որ Ծառուկյանի հետ համագործակցությունը շատ վատ նախադեպ է։ Ինչ խոսք, քաղաքական գործընթացի առումով այդ համագործակցությունը կարելի է ձախողված բնորոշել հայտնի հետևանքների պատճառով։

Սակայն այստեղ հարց է առաջանում, թե արդյոք նման ձախողումները կարող են լինել միակողմանի և միայն Ծառուկյանի հեռանալն էր պատճառը։ Ժամանակին արդյո՞ք Ծառուկյանին «հայկական Իվանիշվիլի» հայտարարելուց առաջ քաղաքական ուժը չպետք է նաև Ծառուկյանի հանդեպ որոշակի պատասխանատվություններ ստանձներ, որոնց թվում պետք է լիներ նաև քաղաքական աջակցությունը։

Իսկ այդ աջակցությունը Ծառուկյանը չստացավ իր գործընկերոջից իր քաղաքական կարիերայի, կարելի է ասել՝ ամենադրամատիկ պահին, երբ Հանրապետական վերնախավը քաղաքական տեքստից դուրս բառապաշարով Ծառուկյանին անարգանքի սյունին էր գամել։ Գուցե ՀԱԿ պատկերացումները գործընկերության մասին հենց այդքանով էլ ավարտվում են, այսինքն՝ ամենակարևոր պահերին ձեռքները ծալած նստելով։ Համենայնդեպս, իրականությունը հենց այս մասին է վկայում։

Ի դեպ, պետք է շեշտել, որ այստեղ բոլորովին էլ էական չեն այն բոլոր կուլիսային գործընթացները, որոնք նախորդել ու հաջորդել են 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններին, քանի որ հասարակությունը դատում է այն ամենով, ինչ տեսնում է և ընդհանրապես պարտավոր չէ խորապես տեղյակ լինել ու գիտակցել քաղաքականության բոլոր նրբերանգները։ Անշուշտ, հայաստանյան իրականության առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ շատ հարցեր լուծվում են կուլիսներում, սակայն սա չի նվազեցնում այն իրողությունը, որ ակնհայտ է։

Իսկ ակնհայտությունը հետևյալն է՝ ՀԱԿ-ը իշխանական բուրգից մի մասնիկ պոկելու քաղաքական կուրսում պարզապես օգտագործեց Ծառուկյանի ռեսուրսները, այդ թվում՝ ֆինանսական, սակայն հետագա պրոցեսներում, երբ Ծառուկյանի համար հրատապ խնդիր էր քաղաքական աջակցությունը, նա չստացավ այդ օժանդակությունը, որը մեկնաբանվում է շատ հասարակ՝ ՀԱԿ-ը ցանկանում էր ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել, որը չստացվեց, իսկ նրանք պարզապես լվացին իրենց ձեռքերը։

Այսքանից հետո, թե ինչքանով է նպատակահարմար «շատ վատ նախադեպ» հայտարարել Ծառուկյանի հետ համագործակցությունը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանը լիարժեք, միգուցե նաև ավելի շատ իրավունքներ ունի ՀԱԿ-ի հետ համագործակցությունը գնահատել համագործակցության շատ վատ նախադեպ, քանի որ անհամեմատելի են այդ համագործակցությունից Ծառուկյանի և ՀԱԿ-ի կրած կորուստները։ Վերջինիս պարագայում կարծես որևէ կորուստ չկա։ Ի դեպ, ՀԱԿ-ը նման պայմաններում հանդես է գալիս ընդդիմության միավորման մասին հայտարարություններով։ Արժե՞ արդյոք վստահել այդ հայտարարություններին, կարող են դատել մյուս կուսակցությունները՝ պայմանով, որ հաշվի առնեն Ծառուկյանի փորձը։

Արշակ Դավթյան

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր ՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել
Ամենադիտված