Արցախի ՊԲ-ն հյուսիսային ճակատում ոչնչացրել է ադրբեջանական երկու դիվերսիոն խումբ. War Gonzo
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի պաշտպանության բանակը հյուսիսային ճակատում ոչնչացրել է Ադրբեջանի զինված ուժերի երկու դիվերսիոն խումբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռուսական War Gonzo նախագիծը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։