Գիտնականները բացատրել են COVID-19-ի երկրորդ ալիքի առանձնահատկությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGazeta.ru-ն գրում է, որ Բրիտանիայի գիտնականները զեկույց են հրապարակել, որում ասվում է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսով ծանր հիվանդները երկրորդ ալիքի ժամանակ ավելի արագ են մահանում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք հիմնվել են Բրիտանիայից 76700 հիվանդների տվյալների վրա: Փորձագետները նշել են, որ համաճարակի սկզբից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի դրական թեստի պահից հետո հիվանդների մահը տեղի է ունեցել միջինը 13 օր անց, իսկ ներկայումս այդ ժամանակահատվածը կրճատվել է դառնալով մեկ շաբաթ: Գիտնականները նաև հավելել են, որ COVID-19- ը ենթակվել է մուտացիայի, որը սակայն չի ազդել հիվանդության ծանրության վրա: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 41,1 միլիոն դեպք, բուժվել է ավելի քան 20 միլիոն մարդ, և ավելի քան մեկ միլիոնը մահացել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը