Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ժամկետանց եւ խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական, կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, եւ գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։ Պատերազմից խուսափելու հնարավորության հետ կապված չեմ անդրադառնա այնպիսի կարեւոր թեմաների, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունն է, բանակցային պրոցեսի ձախողումները, բյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը, «սեւեր»-«սպիտակներ» բաժանումը, Սորոսը, եւ այլն։
Ակնհայտ է, որ պատերազմը մեծապես հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտեց բալանսը օդում, ձեռք բերեց մեծ քանակությամբ դրոններ, որոնց դեմ հայկական բանակը դժվարությամբ է պայքարում։ Իմ հարցերը կվերաբերեն հենց դրոններին։
1․ Տեղյա՞կ եք, որ դրոնները Ադրբեջանը ձեռք է բերել վերջին մեկ տարում։ Ընդունո՞ւմ եք, որ որքան էլ նախկինները քանդել-թալանել են երկիրը 30-24-12 տարի (կախված մեղադրողների նախասիրություններից) պատերազմի համար անմիջական պատասխանատվություն կրում են այն ղեկավարները, որոնք կառավարել են վերջին 1 տարում։
2․ Արդյո՞ք մենք աչքաթող արեցինք Ադրբեջանի անհամաչափ զինվելը այն պատճառով, որ այդ հարցով պատասխանատու անվտանգության սպաները զբաղված էին Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը չափելով։
3․ Արդյո՞ք մենք հնարավորություն չունեցանք հակադրոնային եւ հակաօդային համապատասխան ռազմավարություն մշակելու, քանի որ վերջին 2 տարում անվտանգության, բանակի եւ գլխավոր շտաբի տասնյակ ղեկավարներ փոխվեցին, եւ վերջիններս, պարզապես, ժամանակ չունեցան այդ հարցերով զբաղվելու։
4․ Արդյունավետ ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ են տիեզերական հետախուզության տվյալներ եւ անհրաժեշտ է համագործակցություն այնպիսի երկրի հետ, որը տիրապետում է նման տվյալների։ Ո՞ր երկրի հետ էր համագործակցում Հայաստանը ՀՕՊ համակարգը զարգացնելիս։ Ճի՞շտ է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարում չէր տրամադրում նման տվյալներ, քանի որ չէր վստահում մեր որոշ պաշտոնյաների։
5․ Եթե ժամկետանց եւ խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի եւ Ադրբեջանը չէր խուսափի պատերազմ սկսելուց։
6․ Եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ չուղղվեին չաշխատող ու անզեն СУ 30 օդանավեր ձեռք բերելուն (Արծրունը ինձ չի համոզի, թե դրանք կարեւոր նպատակների համար են օգտագործվել, քանի որ ոչ մի օդաչու չի համաձայնվի թռնել «թռչող դագաղներով»՝ անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող օդանավերով), արդյո՞ք այդ գումարով ավելի արդիական ՀՕՊ համակարգ չէինք ունենա։
7․Նախկինները թալանել են երկիրը, ամոթ ու անարգանք նրանց, եւ նրանք պետք է կրեն պատիժը (ի դեպ, անհասկանալի է, թե ինչու հայտնի ֆոնդերին մուծումների դիմաց չեն կրում պատիժը), բայց եթե վերջին մեկ տարում պարգեւավճարները, տոնածառի ծախսերը, ելակը, «արտ լանչը» եւ այլ բյուջետային մսխումներն ուղղեինք ՀՕՊ համակարգերի արդիականացմանը, արդյո՞ք Ադրբեջանը չէր զգուշանա պատերազմ սկսելուց։
Այս բոլոր հարցերը ժամանակին բարձրացվել են մամուլում եւ պատասխանատուների կողմից չեն տրվել բավարարող պատասխանները։ Հուսով եմ, որ Միասնական տեղեկատվական կենտրոնի քննարկման ժամանակ նրանք ադեկվատ պաստախաններ կստանան։

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար
Ամենադիտված