Աշտարակի ձորում տղամարդն ընկել է անդունդի եզրից եւ մահացել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈստիկանության Աշտարակի բաժին այսօր՝ մարտի 17-ին, ժամը 21:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և այսօր էր ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից գնացել է «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու իր վերադարձը հայրենիք: Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի` անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր: