Տեսեք ինչ խոշոր անձնական ձեռքբերում է ունեցել Կարեն Կարապետյանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական ОГК-2 ընկերության (Մեծածախ էներգաարտադրող ընկերություն) 0,009 բաժնետոմսերի սեփականատերն է դարձել, հաղորդում է «Ֆինամը»:
Կ.Կարապետյանը հանդիսանում է ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Բաժնետոմսեր տրամադրելու մասին որոշումը կայացվել է դեռ 2016-ի հունիսին՝ որպես 2015-ին կատարած աշխատանքի համար պարգևատրում:
Մինչ այդ Կ.Կարապետյանը ընկերության բաժնետոմսերի սեփականատեր չի եղել, և նրա մասնաբաժինը ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին:
Կ.Կարապետյանը նաև ТГК-1 և «Мосэнерго» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: Դրանք «Газпром энергохолдинг»-ի մաս են համարվում: