Ամեն օր ավելի եմ համոզվում՝ մեր երկրին հաշտության օրակարգ է անհրաժեշտ. Բագրատ սրբազան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր երկրին նախևառաջ հաշտության օրակարգ է անհրաժեշտ։ Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք պետք է սոսկ մեր մտահոգություններն արտահայտելուց գործի անցնենք՝ հանձնառու լինելով հաշտության համար՝ կրելով հանրային պատասխանատվության յուրաքանչյուրիս բաժինը»,–գրել է նա։
Բագրատ սրբազանի խոսքով` տիրոջ զորությամբ անպայման հաղթելու ենք թե՛ երևացող և թե՛ աներևույթ թշնամիներին... Սրբազանը վստահեցնում է` Աստված մեզ հետ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իրենց կյանքն են տվել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը և Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Վերջինս ժամկետային զինծառայող էր։