Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը․ Զոհրաբ Մնացականյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին.
 

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը:

Զոհրաբ Մնացականյան. Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել:

Հարց. Արդյո՞ք Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում եք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը:

Հարց. Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:  

Զոհրաբ Մնացականյան. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։ 

Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։  

Հարց. Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյան. Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: 

Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:

Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին Բելառուս – Հայաստան ընկերական խաղը ավարտվեց՝ 2-1 հաշվով Բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան վիրավորներ Սուրբ Աննա եկեղեցու բակում խnւլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ․ ՆԳՆԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի nչնչացման մասին Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՈւկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդականՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է
Ամենադիտված