Տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ աշխատող պատգամավորներն ինչ֊որ բան անու՞մ են, որ մի փոքր արդարացնեն բյուջեի հաշվին արած վոյաժները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹամարա Սարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեր գերատեսչություններին կից շտաբներ ստեղծվել են? Հեչ ինչ են անում դրանք? Տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ աշխատող պատգամավորներն ինչ֊որ բան անու՞մ են, որ մի փոքր արդարացնեն բյուջեի հաշվին արած վոյաժները։ Ինչու՞ տեղեկատվական շտաբ չեն գալիս ու իրենց արածի մասին զեկուցում նախարարները։ Մեր երկրում ամեն ինչի համար Արծրուն Հովհաննիսյանը միայն պատասխան ունի։ Բաթոյան Զարուհին ուր է, ով է սոցիալական հարցերով զբաղվում, քանի ընտանիք և որտեղ են տեղավորվել? Լիքը նման հարցեր կան։ Ուր են, ուր են դրանք լուծելու կոչվածները ? Հա, չմոռանամ քաղաքապետը գնաց ռազմաճակատ ? Խաղաղ ժամանակ կադրերին նշանակելիս ոչ կենսագրություն էր գրվում, ոչ նախկին աշխատատեղ։ Ոչ մեկս չգիտենք, թե որտեղից էին բուսնում նոր չինովնիկները։ Բայց էս ծանր պահին մենք իրավունք ունենք հարցնել, թե ով է խորհուրդներ տալիս վարչապետին։ Ով? Կամ մի՞թե նախագահ Արմեն Սարգսյանը մեզ կամ արքայազն ընկերոջը, լորդ ընկերներին ոչինչ չունի ասելու... Հարցերը շատ են։