Դիրքային առավելություն ունենք. Արծրուն Հովհաննիսյանը` առաջնագծի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆդրբեջանական կողմը հետևակային ուժերով փորձել է գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ՝ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ողջ օրվա ընթացքում մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից դեպի հյուսիս մի քանի բարձունքների ուղղությամբ։
«Հայկական զինված ուժերը դիրքային որոշակի առավելություններ ունեն, բայց մարտերը դեռ շարունակվում են»,- նշեց նա։