Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ-ի տեսանյութը
ՎԻԴԵՈՉնայած Հայաստանի ՊՆ-ի կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում: Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել ՀՀ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման քայլերից եւ կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել եւս կիրառումը:
Նշենք, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց: Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը եւ հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը:
Հետեւաբար երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն եք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում եք նրա եւ իր զինակիցների կյանքը:
Մեկ անգամ եւս կոչ ենք անում կտրականապես բացառել նաեւ մարտական գործողությունների մասին ցանկացած տիպի քննարկումները բջջային կապի միջոցով:
Միշտ հիշեք, որ այդ խոսակցությունները հեշտությամբ կարող են գաղտնալսվել հակառակորդի կողմից եւ այդ պարագայում նույնպես կարող են թիրախավորվել մեր զինծառայողները:
Օգնենք բանակին անել իր գործը: Մեր չգիտակցված քայլերով պատերազմի հաղթական ընթացքին: