Կանադայի ԱԳ նախարարը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները։
«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամների հետ։ Ֆրանսիային ուղղված Թուրքիայի վերջին մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են։ Անհրաժեշտ է հարգալից դիվանագիտական երկխոսություն։
Մենք միշտ միասին հարգանքով պաշտպանելու ենք խոսքի ազատությունը»,- նշել է նա «Թվիթերում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հիվանդ» էր անվանել եւ խորհուրդ տվել «հոգեկան վիճակի հետազոտություն անցնել»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության համար։