Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք . ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կանանց դերը հասարակական-քաղաքական ասպարեզում օրեցօր ավելի է կարեւորվում։ Եթե նախկինում ձեւավորված կարծրատիպ կար, թե կինը պետք է զբաղվի բացառապես ընտանեկան հոգսերով, ապա ժամանակակից կնոջ մոդելն այլ է. նա կարող է հաջողակ լինել ինչպես ընտանիքում, այնպես էլ կարիերայում։

Հայաստանի նոր ձեւավորված կառավարությունում ունենք երկու կին նախարար՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Wnews.am-ն արդեն ներկայացրել է վերջիններիս՝ իրենց աշխատանքային գործունեությունից դուրս (հրապարակումները՝ հետեւյալ հղումներովhttps://wnews.am/2016/01/15/արփինե/,https://wnews.am/2016/10/03/hovhannisyan/ ,https://wnews.am/2016/01/29/hakobyan/)։ Իսկ ովքեր են կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող մյուս կանայք. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

Հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյան.
1
Ծնվել է 1968թ. փետրվարին, ք. Աշտարակում
Կրթություն
1986-1991 թթ. – Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1991-1994թթ. – Երևանի թիվ 114 դպրոց՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1996-1997թթ. – «Արմենպրես» լրատվական գործակալություն՝ հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական լրատվության բաժնի թղթակից
1998-2001թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար
2001թ. սեպտեմբերից առ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետ
2010-2013թթ. – Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար (համատեղությամբ)
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
419046_10151322870140445_384058953_n
Թամար Կեւորկյան. հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական
Ծնվել է 1974թ ապրիլին, Եթովպիայում
Կրթություն.
1994-1998թթ.-Ադիս Աբեբա համալսարան
2010թ.- Քորլինզ համալսարան (Corllins University)
Աշխատանքային գործուներություն
1998թ.-ից՝ «Ալադին ռեստորան»՝ տնօրեն
2006թ.-ից՝ «Վիլաջո գլոբալ ջեներալ բիզնես»՝ փոխտնօրեն
2016 թ. մարտի 12-ից նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
Ամուսնացած չէ:
default
Շամամ Հարությունյան. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
Ծնվել է 1956թ. փետրվարին, Աբովյանի շրջան, գ. Գեղաշենում
Կրթություն
1973-1978 թթ.- Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, մասնագիտացումը՝ աշխատանքի էկոնոմիկա
Աշխատանքային գործունեություն
1969-1972 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոլտնտեսական
1978-1982 թթ. – Երևանի «Բազալտ» գործարանի աշխատանքի գծով տնտեսագետ
1986-1991 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար
1991-1993 թթ. – Կոտայքի շրջխորհրդի գործկոմի էկոնոմիկայի բաժնի տնտեսագետ
1993 – 1996 թթ.- Կոտայքի շրջանի սոցիալական ծառայության պետ
1996 թ.- Կոտայքի մարզպետարանի սոցիալական պաշտպանվածության բաժնի պետ
1996-1999 թթ. – Աբովյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն
1999 – 2002 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ, սոցիալական աջակցության վարչության պետ
2002 – 2012 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի) «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
2012 թ. դեկտեմբերի 6-ից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Այրի է, ունի երեք երեխա:
%d5%bb%d5%a5%d5%b4%d5%b4%d5%a1
Ջեմմա Բաղդասարյան. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
Ծնվել է 1956թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ ք. Մարտունիում, զինծառայողի ընտանիքում:
1979թ. ավարտել է Ադերբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մանկավարժի որակավորում, բիո-քիմիա մասնագիտությամբ:
2000թ. ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի Աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը:
2002-2005թթ. անցել է ՀՀ կառավարման ակադեմիայի մի շարք վերապատրաստումներ:
2005-2010թթ. մի շարք երկրներում անցել է մասնագիտական վերապատրաստումներ:
2006թ-ից՝ Բնական և հասարակական գիտությունների Միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
2007թ-ից` Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
1980-1982թթ. աշխատել է ք. Երևանի ՙԷլեկտրոմեքենաներ՚ ինստիտուտում` որպես առաջատար ինժիներ:
1982թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
1982- 2009թթ. որպես առաջատար մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:
2009-ից` նախարարի տեղակալ:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2004-2010թթ.` հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով Եվրոխորհրդի կոմիտեի փորձագետ, բյուրոի անդամ, կոմիտեի փոխնախագահ,
2010 թ-ից` միջգերատեսչական հանձնաժողովների, խորհրդների և հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների անդամ սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:
2005թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ ,
2012-թ-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, 2013թ-ից՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:
Հասարակական-քաղաքական և մասնագիտական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), <<Մխիթար Հերացի>> մեդալով (2006թ.), ՀՀ Նախագահի շնորհակալագրով (2003թ.)
ՀՀ կառավարության հուշամեդալով (1998թ.)
ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.)
ՀՀ պաշտպանության նախարի կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով (2008թ.)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով (2008թ.)
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի շնորհակալագրով (2015թ.):
Ամուսնացած է, ունի երկու որդի:
f55c5aa265f1fd_55c5aa265f63c-thumb
Կարինե Հարությունյան.ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար
Ծնվել է 1963թ. հունվարի 24, ք. Երևանում
Կրթություն
1979-1984թթ. ԵՊՀ ‎‎ֆիզիկայի ‎ֆակուլտետ, որակավորումը` ֆիզիկոս և ուսուցիչ
1980-1983թթ. ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը` անգլերեն լեզվի թարգմանիչ
1984-1987թթ.. ԵՊՀ ասպիրանտուրա` քվանտային ռադիոֆիզիկա մասնագիտություն
2000-2008թթ.. Վերապատաստման դասընթացներ` Հարվարդի համալսարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների
2005-2006թթ. Միացյալ Թագավորության Սասեքսի համալսարան` կրթության կառավարում մասնագիտությամբ դոկտորանտուրա (հեռավար ուսուցում)
Աշխատանքային գործունեություն
1987-1991թթ.. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, գիտական աշխատող
1991-1995թթ.. «Լազերային տեխնիկա» ԳԱՄ, գիտական աշխատող
1995թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, կրթության ոլորտի ծրագրերի ղեկավար
1996-1998թթ.. ՀՀ ԿԳՆ «Հայաստանի կրթության և գիտության բնագավառում արտասահմանյան աջակցությամբ ծրագրերի իրականացման կենտրոն», տնօրեն
1998-2010թթ. ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, տնօրեն
1998-ից «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն` համատեղության կարգով
2001-2006թթ. ԵՊՀ «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիր, դասախոս
2000-2008թթ. Կրթության ոլորտի ծրագրերի միջազգային խորհրդատու արտասահմանյան երկրներում
2010թ. նոյեմբերից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով
Հրատարակել է մոտ 30 գիտական աշխատություններ և գրքեր
Ամուսնացած է, ունի երեք երեխա
99a38014914247f716cc0fab0a35826691a193b7
Արեւ Սամուելյան. ՀՀ մշակույթի փոխնախարար
Ծնվել է 1976 թ. հունվարի 15, ք. Երևանում
Կրթություն
1992-1998 թթ. – Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, ճարտարապետի որակավորում /գերազանցության դիպլոմ/,
1998-2002 թթ. – ԵրՃՇՊՀ ասպիրանտուրա,
2000-2001 թթ. – Ֆրանսիա, Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետության դպրոցի ավարտական դասընթաց:
Աշխատանքային գործունեություն
1998 թ.- «Բիզնես Սթայլ» կազմակերպությունում՝ դիզայներ,
1998-2000 թթ.- «Երևաննախագիծ» N3 ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում՝ ճարտարապետ,
2000-2001 թթ. – Ֆրանսիա, Կլերմոն-Ֆերան, «Ժան-Ֆրանսուա Պանթեոն» ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ,
2001-2002 թթ. – Ֆրանսիա, Կլերմոն-Ֆերան, «Պատրիկ Լեո» ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ,
2002 թվականի հոկտեմբերից՝ Երևանում «Րաֆի Արև» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր,
2003-2006 թթ. – Կլերմոն-Ֆերանում հիմնադրել է «Արև Սամուելյան» անհատական ճարտարապետական արվեստանոցը,
2003 թվականից դասախոսում է Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում,
2006 թվականից Վալանսի «2AB» ճարտարապետական արվեստանոցի համատեր,
2009 թվականի հուլիս 21-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,
2013 թվականից ԵրՃՇՊՀ դասախոս է:
Այլ տվյալներ
Հայաստանում և արտերկրում համակարգել է մշակութային մի շարք միջոցառումներ: Մասնագիտական 8 հոդվածի հեղինակ է: Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական բազմաթիվ մրցույթներ: Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում քաղաքաշինական հանգույցների, բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների, հուշատեղերի հեղինակ է:
2000 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է,
2002 թվականից Ֆրանսիայի Ճարտարապետների Օրդենի անդամ (գրանցված Օվերն նահանգի ռեգիստրում, այնուհետև՝ 2008 թ. Ռոն-Ալպ նահանգի ռեգիստրում),
2004 թվականին արժանացել է «Էկեր դ’արժան» եվրոպական մրցանակի՝ «Երիտասարդ հույս» անվանակարգի 2-րդ մրցանակին:
Կուսակցական պատկանելիությունը
2012 թվականի մարտ ամսից ՀՀԿ անդամ է:

Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Սպանված զինվորը 19-ամյա Նարեկ Հակոբյանն էՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Իրան-ԱՄՆ բանակցությունները ընդմիջվել են Ըստ նախնական տվյալների զինվորին սպանել են․ կա ձերբակալվածԹրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Կարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ. Ռուբիո Չախալյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մաhացել. ArmLur.am Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆՄինչև 1 մլն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիԻրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը․ Փեզեշքիան Ո՞ր մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ. Նոր որոշում Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու մարմինԻրանը բողոքի նոտա է հղել Նիդեռլանդների դեսպանին Խստացվում են ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջները Նորագավիթի ջերմոցների հարակից տարածքում զենք-զինամթերք է հայտնաբերվել Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՉինաստանը հորդորել է ԱՄՆ-ին և Իրանին զսպվածություն դրսևորել և հարցերը լուծել երկխոսության միջոցով Ուկրաինան և Ռուսաստանը զոhվածների մարմիններով են փոխանակվել Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ»Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ալիևը հրաժարվել է գալ Երևան Փաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Սևանա լճի ափամերձ տարածքներում քանդվել է ապօրինի կառուցված շենք․ դատախազություն Երեկոյան կսկսեն տեղումներԳործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»Վիճաբանություն և դանակահարություն՝ Վանաձորում․ 2 եղբայր հոսպիտալացվել են Մասնագետը գնահատել է Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրացանցերին Հայաստանի միացման ժամկետներըՆիկոլ Փաշինյանը բարձրացնում է եկեղեցու դեմ պայքարի խաղադրույքները«Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ»«ԱՄՆ-ը չի կարողացել լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»Հայաստանը Ռուսաստանին ոչ շահավետ առաջարկ է արել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա | Հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները
Ամենադիտված