Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, գրում է լիբանյան almasdarnews.com-ը։
Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Սալկին գյուղական տեղանքին, որտեղ անցյալ շաբաթ ենթադրաբար տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը:
Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մասնավորապես հարված են հասցրել Սալկին գյուղի լեռնաշղթայի մոտակայքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների խմբավորման դիրքերին:
Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։
Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։
Նյութի աղբյուր՝ Tert.am