Մինչ մեզնից շատերն անգործ նստած են, հայերը ՄԵՐ տրամադրած զենքով սպանդի են ենթարկվում Թրամփի ընկեր Էրդողանի կողմից. Շոն Փեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի ամերիկացի դերասան և պրոդյուսեր Շոն Փենն թվիթերյան իր էջի գրառումով արձագանքել է Ղարաբաղի պատերազմին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով հայերի սպանության մեջ:
«Մինչ մեզնից շատերն անգործ նստած են, հայերը ՄԵՐ տրամադրած զենքով սպանդի են ենթարկվում Թրամփի ընկեր Էրդողանի կողմից: ՍԱ Ամերիկա ՉԷ: Բայդեն՝ Ամերիկայի նոր ծննդի համար», - գրել է Փենը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս բացահայտորեն աջակցել է ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի գործողություններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը