Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, այցելել է վիրավոր զինծառայողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Հոդվածը վերցրել ենք «Sputnik Армения»-ից:
Գրառման մեջ նշված է, որ զինծառայողները վիրավորվել են հոկտեմբերի 23-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հարավային ուղղությամբ, հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ ռազմական տեխնիկայի ոչնչացման գործողություն կատարելու ժամանակ:
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ինտենսիվ մարտեր են ընթանում: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են Ղարաբաղի խաղաղ քաղաքներն ու գյուղերը՝ ոչնչացնելով բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հզոր հարվածների արդյունքում Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Հայաստանում և Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը