Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա. Թրամփը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ներկայումս ընթացող միջազգային բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել: Այսպիսի հայտարարությամբ Ամերիկայի ղեկավարն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Սպիտակ տանը ելույթ է ունեցել լրագրողների առջև: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:
-Տեսնենք՝ ինչ կկատարվի: Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա <...>, - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:
Միևնույն ժամանակ, Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ընթացող բանակցությունների մասնակիցներից մեկն է:
-Այո, մենք դրա վերաբերյալ բանակցություններ ենք վարում: Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Մենք նրանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք գտնվում: Նրանք շատ լավ մարդիկ են, - նշել է ԱՄՆ ղեկավարը:
Նա հրաժարվել է պարզաբանել՝ արդյո՞ք վերջին օրերին անձամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
-Չեմ ուզում խոսել այդ մասին ,-ասել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը