Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարի հասնելու ամերիկյան փորձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է երկու հարց՝ ԱՄՆ հետ Ռազմավարական հարձակողական զենքեր-3 պայմանագրի երկարաձգումը եւ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո Ռուսաստանն առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել պայմանագիրը, որն ամերիկյան կողմը մերժել է։ Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զիջել է ԱՄՆ պահանջներին ու համաձայն է երկարացնել պայմանագիրը՝ սառեցնելով միջուկային մարտագլխիկների թիվը։

Ըստ էության` Վաշինգտոնը դեռ չի պատասխանել Ռուսաստանի զիջմանը, բայց փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հնարավորություն ունեն գլոբալ համաձայնության հասնելու։ Իրականում համագործակցության հաստատման «ամենահարմար» հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան հարցը, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնն աշխատում են նույն ձևաչափում։ Ղարաբաղյան կարգավորման ու ամերիկա-ռուսական ռազմավարական պայմանավորվածության կապվածության մասին է վկայում նաև Ռուսաստանի ԱԽ նիստի օրակարգը, որում ընդամենը երկու հարց է եղել։

Փաստացի, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն ռազմավարական հավասարակշռության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, և Մոսկվան պատրաստ է դրա համար զիջումների գնալ, դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ Ինչպես հայտնի է` երեկ կարճաժամկետ այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որից հետո էլ այսօր նա կուղևորվի ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այնտեղ է մեկնելու նաև Բաքվի արտգործնախարար Բայրամովը։ Եթե ԱՄՆ-ը հրադադար նախաձեռնի Ղարաբաղում, ապա դա կլինի երրորդ փորձը Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո։

Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հրադադար նախաձեռնի կամ միանա ռուսական նախաձեռնությանը, ապա պետք է հաստատվեն նաեւ դրա պահպանման հստակ մեխանիզմները։ Հրադադարի պահպանման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Ռուսական պաշտոնական շրջանակներն առաջարկում են ռուս խաղաղապահներին։ Ամերիկացիները դեռ 2015 թվականից առաջարկում են վերահսկողության մեխանիզմների գաղափարը։ Իսկ թե ինչ է առաջարկում Ֆրանսիան, այնքան էլ պարզ չէ։ Ժամանակին նախկին նախագահ Օլանդն առաջարկել է ոչ միայն վերիֆիկացիոն, այլ նաև պատժիչ մեխանիզմներ ներդնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Ամենադիտված