Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Քա­ղա­քա­կա­նու­թյունն առաջ է անց­նում մար­դու իրա­վունք­նե­րի սկբունք­նե­րից»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ունենք իրավիճակ, երբ միջազգային հանրության արձագանքը համապատասխան չէ այն սկզբունքներին և արժեքներին, որոնք հռչակել են համապատասխան կառույցները: Հատկապես այն կառույցները, որոնք կոչված են երաշխավոր կանգնել միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների պահպանման համար: Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, հայկական կողմի ներկայացրած փաստերին ու միջազգային արձագանքներին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Վերոնշյալի պատճառով ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Կոչերից բխող գործողություններ կատարելու տեսանկյունից ստացվում է, որ, ամեն դեպքում, աշխարհում մի մեծ «պաուզա» է, սպասողական իրավիճակ, թե այս գլոբալ մսաղացը ինչպես է ընթանալու ու ինչ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, մարդկային կյանքեր են դրվում զոհասեղանին՝ այսօրվա աշխարհի բաժանման, աշխարհաքաղաքական շահերի, տարբեր խմբավորումների տեսանկյունից, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ թե՛ տարածաշրջանում, թե ՛ համաշխարհային տարբեր գործընթացների փոփոխության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Զ. Հովհաննիսյանի խոսքով, ավելի գործուն քայլեր, կանխարգելման մեխանիզմներ պետք է կիրառեր աշխարհը, որպեսզի իրավիճակը չհասներ այս կետին: «Իրականում մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցումները երկու սկզբունք ունեն. մեկը կանխարգելումն է, որ մարդասիրական ճգնաժամ չառաջանա, երկրորդն արդեն խախտված իրավունքի վերականգնումն է: Իհարկե, խախտված իրավունքի վերականգնումը սարսափելի երկարատև ճանապարհ է և բավականին մեծ ռեսուրս է պահանջում, ինչպես նաև մասնագիտական կարողությունների մեկտեղում ու ժամանակ: Խախտված իրավունքի վերականգնումը, իհարկե, միջազգային իրավունքի մեջ բավականին մեծ ներդրում է ունենում հետագայում նման իրավիճակները կանխելու համար:

Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներդրված մեխանիզմները, նույն միջազգային քրեական դատարանների դատավարությունները հնարավորություն էին տալիս հղում կատարել իրավունքի այդ նորմերին, ինչի արդյունքում այդ ճյուղերը կարող էին զարգանալ ու նաև կանխարգելման որոշակի հնարավորություններ ստեղծել: Բայց այն պարագայում, երբ աշխարհում սկսվում են բախվել աշխարհաքաղաքական շահերը, կարծես թե, կանխարգելման մեխանիզմների մասին մտածելու ժամանակ չի մնում: Միայն հետո են սկսում հետհայացք նետել ու դիտարկել, թե ինչպիսի մարդասիրական ճգնաժամ տեղի ունեցավ ու ինչպես է հնարավոր վերականգնել խախտված իրավունքը:

Քաղաքականությունն առաջ է անցնում մարդու իրավունքների սկբունքներից, ինչը, ի վերջո, քաղաքականության տապալմանն է հանգեցնում»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ մարդկության շահի հիմքում մարդ տեսակի պահպանությունն է: «Միևնույն ժամանակ, ցանկացած մարդասիրական ճգնաժամ մարդկության ինքնաոչնչացմանն է բերում, ինչը շատ մեծ խնդիր է, որի մասին լուրջ մտահոգություն պետք է լինի. այսինքն, ո՞րն է գլոբալ մարդկության շահը, շարժվել այս կամ այն երկրի այսօրեական խնդրո՞վ, թե՞ մարդկության զարգացման ու այդ իրավունքի ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք այն իրավիճակում ենք, երբ ցավալիորեն հայ ժողովուրդն է կանգնած այդ խնդրի բարձրաձայնման ու այդ խնդիրը մարդկության առջև դնելու այսօրեական պահանջի կիզակետում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այսօրվա կոնֆլիկտում, այսօրվա պատերազմում մարդասիրական իրավունքի խախտումների բավականին լայն շրջանակ կա: «Զինատեսակների օգտագործման տեսանկյունից բավականին լուրջ խախտումներ կան, մինչդեռ միջազգային իրավունքն արգելում է այդ զինատեսակներն օգտագործել հատկապես խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների նկատմամբ: Մենք խաղաղ բնակչության շրջանում զոհեր ունենք, ինչը ևս մարդասիրական իրավունքի խախտում է: Մենք ունենք նաև լրջագույն խնդիր՝ կապված զինվորների խոշտանգման հետ, որոնք, թեպետ, դեռ մինչև վերջ ապացուցված չեն. հրադադար տեղի չի ունեցել, որ մասնագիտական խորը հետաքննության, զննության հնարավորություն լինի:

Մենք ունենք նաև մարմինների անարգման դեպքեր, որոնք ևս մարդասիրական իրավունքի խախտումներ են: Այսինքն, սպեկտրը շատ լայն է, և այն արձանագրելու, վավերագրելու, փաստագրելու և ներկայացնելու համար շունչ՝ մարդասիրական հրադադար է անհրաժեշտ: Ամենակարևոր խնդիրներից է նաև դիերի փոխանակումը: Ամենամեխային խնդիրն էլ ահաբեկչական խմբավորումների առկայությունն է տարածաշրջանում, որը ևս կոծկվում, ծածկվում է ու մինչև վերջ չի ամրագրվում նաև այն պատճառով, որ հրադադար տեղի չի ունենում և մարմինների դիտարկման ու փաստագրման հարցը մնում է առկախված: Այստեղ շատ կարևոր է նաև միջազգային կազմակերպությունների աշխատանքի հնարավորությունը: Եթե չկա հրադադար, չկան այդ կազմակերպությունների աշխատանքի համար բավարար պայմաններ, իրենք ուղղակի չեն կարող այդ ամենն արձանագրել, վավերագրել ու հետևություններ անել»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայն
Ամենադիտված