Նշել են Գերմանիայում COVID-19-ի բուժման միջին արժեքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում կորոնավիրուսային վարակի ազդեցությամբ առաջացած թոքաբորբի ստացիոնար բուժումը գնահատվում է մոտ 10,7 հազար եվրո: Տվյալները հիմնված են ապահովագրական ընկերությունների տրամադրած տեղեկատվության վրա: Նրանք հաշվարկել են հոսպիտալիզացման պայմաններում COVID-19-ով հիվանդների բուժման միջին արժեքը: Այս մասին հաղորդել է «Deutsche Welle»-ն: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Միևնույն ժամանակ, եթե բժիշկները չօգտագործեն թոքերի արհեստական օդափոխման սարք, բուժումը կարժենա 5 հազար եվրո, իսկ եթե տեխնիկայի կիրառման անհրաժեշտություն առաջանա, ապա արժեքը կհասնի 38,5 հազար եվրոյի: Այս մասին հաղորդել է Գերմանիայի պետական բժկական ապահովագրության դրամարկղերի ասոցիացիա «AOK»-ը:
Տվյալների համաձայն՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերն անհրաժեշտ են վարակվածների 14%-ին:
Հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5587 նոր դեպք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը