Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ այս ագրեսիան միայն Արցախի հարցով չի սահմանափակվում, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր համար տարածաշրջանային նշանակության խնդիրներ լուծել։ Առաջին տպավորությամբ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական նկրտումները պետք է լուրջ հակազդեցության հանդիպեին միջազգային հանրության կողմից, և վերջինս պետք է սաստիչ միջոցներ ձեռնարկեր հատկապես Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, միջազգային հանրության արձագանքը ընդհանուր առմամբ անբավարար է այն տեսանկյունից, որ հիմնականում հավասարության նշան է դրվում կողմերի միջև և ընդամենը հակամարտության կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս իմաստով հատկանշական է մասնավորապես Եվրոպայի արձագանքը։ Ճիշտ է՝ եվրոպական առանձին երկրներ, այդ թվում և հատկապես՝ Ֆրանսիան, որոշակի առումով կոշտ մոտեցում են որդեգրել Թուրքիայի նկատմամբ, սակայն իրեն մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարող Եվրոպան, մեծ հաշվով, լռում է այն մասին, որ Ադրբեջանը ամենակոշտ ձևով ոտնահարում է արցախահայության իրավունքները և առանց որևէ կաշկանդվածության կրակի տակ է պահում խաղաղ բնակավայրերը։

Եթե հարցը վերաբերում է, օրինակ՝ մեկ մարդու թունավորման դեպքին, ինչպես եղավ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեպքում, ապա եվրոպական երկրները մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ պատժամիջոցների սահմանման հարցը դարձնում են օրակարգային խնդիր։ Իսկ երբ խոսքը հազարավոր արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին է, երբ նրանց ֆիզիկական գոյությունն ուղղակի Ադրբեջանի կողմից հարցականի տակ է դրված, ապա Եվրոպայի համար կարևորվում են իրենց նեղ շահերը, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցը երկրորդ պլան է մղվում։

Օրինակ՝ եվրոպացիների համար այս դեպքում առաջնային է Ադրբեջանից նավթի ու գազի մատակարարումը, իսկ Թուրքիայի դեպքում նրան սիրաշահելը, որպեսզի հանկարծ այդ երկիրը թույլ չտա, որ երկու միլիոնից ավելի սիրիացի փախստականներն անցնեն Եվրոպա։ Հենց այստեղ է, որ Եվրոպան առաջնորդվում է երկակի ստանդարտներով (ինչի դասական օրինակ է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի երեկվա լղոզված հայտարարությունը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում) և ի զորու չէ լուծել իր հարևանությամբ կայունության ապահովման խնդիրը։

Չէ՞ որ հարցը միայն Արցախի նկատմամբ սկսված ռազմական ագրեսիայով չի սահմանափակվում, Թուրքիան մեծ հավակնություններ ունի նաև Արևել յան Միջերկրականի ծովային ջրերի նկատմամբ և բացահայտ կերպով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի իրավունքները։ Այդ նույն Թուրքիան, որ ամեն անգամ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ոտնահարում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը և պարբերաբար ռազմական ներխուժում է իրականացնում այդ երկրներ։ Դա էլ քիչ է, Թուրքիան իր վրա է վերցրել Սիրիայում ահաբեկիչներ բուծելու և արտահանելու հարցը, որոնք մի օր էլ շատ հանգիստ կարող են հայտնվել հենց Եվրոպայում և ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչի նշաններն արդեն երևում են:

Այնինչ, Թուրքիային կարելի էր սաստել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման միջոցով, որի շուրջ եվրոպական երկրներին այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ։ Եվրոպական համայնքը հետևողական չէ նաև Ադրբեջանի լկտի գործելակերպը սաստելու ուղղությամբ։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ռմբահարել քաղաքացիական բնակչությանը, այլև չի պահպանում հերթական համաձայնությունը զինադադար հաստատելու շուրջ, որը ձեռք էր բերվել նաև Ֆրանսիայի ակտիվ միջնորդական ջանքերի արդյունքում։

Ադրբեջանի կողմից զինադադարը չպահպանելու այսպիսի պահվածքը պետք է կոշտ արձագանքի արժանանար Եվրոպական երկրների կողմից, որը չկա։ Իսկ ամենակարևորն այն է, որ եվրոպական երկրներն ի վերջո առերեսվեն իրականության հետ և ճանաչեն Արցախի անկախությունը՝ ընդունելով, որ արցախահայությունը, այնպես էլ յուրաքանչյուր ժողովուրդ, կարող է ինքնուրույն կերտել իր ապագան։ Իսկ Արցախի անկախությունը այնտեղ ապրող հայերի ֆիզիկական անվտանգության հիմնական բաղադրիչն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի
Ամենադիտված