Ֆեյք-նյուզի հետքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս սոցցանցերում մեղադրանքներ էին հայտնվել, որով «Վիվա Սել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յրիկյանին մեղադրում էին պետական դավաճանություն կատարելու մեջ։
Ըստ էության հենց միանգամից տվյալ տեղեկատվությունը ֆեյք-նյուզ լինելու «հայտ» էր ներկայացրել, քանի որ ոչ մի աղերս չուներ իրական գործընթացների հետ և ակնհայտ արհեստական ուղղորդվածություն ունեցող հերթական դրվագն էր ներդրվում ՀՀ ներքաղաքական հոսքերում։
Փաստացի պետք է արձանագրենք, որ պատերազմական այս իրավիճակում մեծ է գայթակղությունը, որպեսզի օգտվելով մարդկանց գերէմոցիոնալ վիճակից մեկը բիզնես նպատակով, մյուսը անձնական շահագրգռվածությամբ կամ այլ մեթոդներով մարդկանց փորձում են ներքաշել տարբեր կեղտոտ ու սկանդալային պատմությունների մեջ և շահարկել մարդկանց անունը՝ առանց որևէ իրավական հիմք ու որոշակի փաստ ունենալու։
Համաձայնեք, որ սա լուրջ խնդիր է և իր մեջ բավականին խորքային տարր է պարունակում, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հանրային ոչ այդքան տեղեկացված սեկտորի վրա։
Այս ամենից հետո կարող ենք եզրակացնել, որ նմանօրինակ ֆեյք ու շինծու բովանդակությամբ տեղեկատվական հոսքերի դեմ շատ ավելի խորքային պայքար է պետք տանել, քան ասենք տարբեր օգտաերերի անմեղ գրառումների, որոնք պատճառ են հանդիսանում իրավապահ բաժիններ հրավիրելու և ավելորդ անգամ պարզաբանումներ ներկայացնելու համար։
Անդրանիկ Կիրակոսյան